20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Հայրը սեռական ոտնձգություններ է կատարել անչափահաս դստեր վրա

Արխանգելսկում 35-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար: Նախաքննության տվյալներով` 2012-2013 թվականների ընթացքում կասկածյալը բազմիցս սեռական ոտնձգություններ է կատարել իր 10-ամյա դստեր նկատմամբ: Երբ երեխայի մայրն իմացել է այդ մասին, անմիջապես ոստիկանություն է դիմել: Դեպքի մանրամասները ճշտվում են:

”Մեծանաս, աղջիկ ես դառնալու. ուսուցիչը` Շանթ Հարությունյանի որդուն” /վիդեո/

Նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանն այսօր ասուլիսում մանրամասն ներկայացրեց իր որդու հետ կապված իրավիճակը: Ըստ Բադալյանի` որդուն` 15-ամյա Շահեն Հարությունյանին  թիվ 139 դպրոցի ուսուցիչները, մասնավորապես ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանն ծաղր ու ծանակի է ենթարկում: ”Նրան ասում են, որ մեծամաս աղջիկ ես դառնալու, եղունգներդ ես երկարեցնելու, մազերդ և այլն”,-պատմեց կինը: Ապա […]

Մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով. Հայաստանում վերջին տարիներին մոր եւ մանկան առողջության պահպանման բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, մասնավորապես` տպավորիչ են մանկական եւ մայրական մահացության ցուցանիշների նվազեցման միտումների վերաբերյալ տվյալները: Մասնավորապես, մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը (19.2/100000 ծնունդից) 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ (23.2/100000 ծնունդից) նվազել է 17%-ով, իսկ մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին […]

Սերժ Սարգսյանը կպատվի՞

ԲՀԿ համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը համագումարի մասին այլ հարցերի չպատասխանեց, ասաց, որ կազմակերպչական հարցերով չի զբաղվում: Այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կլինի՞ ԲՀԿ-ի համագումարին, Զոհրաբյանը պատասխանեց` տեղյակ չեմ:

Ատելության արտահայտություններ ամենաշատը եղել են “Հայկական ժամանակ”-ում,”Կենտրոն”-ում, եւ 7or.am-ում

Հայաստանյան լրատվամիջոցներում ատելության խոսքը 1 տոկոս է կազմում: Ատելության խոսքի տարածվածության առումով առաջատարը երեք օն-լայն լրատվամիջոցներ են:  Այս եզրահանգմանն է եկել Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեն, որը անցած տարվա ապրիլ-դեկտեմբերին հետազոտել է հայաստանյան 9 լրատվամիջոց: Մասնավորապես3 հեռուստաընկերություն՝ Հ1 հանրային, “Երկիր մեդիա”, “Կենտրոն”,  3 թերթ՝“Ազգ”, “Հայկական ժամանակ”, “Հայոց աշխարհ” եւ 3 կայք՝ 1in.am, 7or.am, Tert.am:  Բոլոր  լրատվամիջոցում […]

”Ինձ խոշտանգեք էլ՝ չեմ ասի”

”Ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ, անցյալում ինչպե՞ս էր՝ այս կեղծ մեծամասնությունը, որը ընտրվել է կեղծելով, օգտագործում էր իր քանակը, որ թելադրի ինչ-որ օրակարգ, որը բացարձակապես չէր բխում ժողովրդի շահերից, բայց ընդդիմության միասնականությունը հնարավորություն է ստեղծում արտահերթ քննարկումներ կազմակերպել, և ըստ էության, այլևս թելադրել օրակարգ ԱԺ-ին”,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն […]

Սիրիայի իշխանությունները կմասնակցեն “Ժնեւ-2”-ի երկրորդ փուլին

Սիրիայի իշխանությունները մասնակցելու են սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2» համաժողովի երկրորդ փուլին, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարը: Համաժողովի առաջին փուլը տեղի ունեցավ Մոնտրե քաղաքում եւ ավարտվեց հունվարի 31-ին: Երկրորդ փուլը կսկսվի փետրվարի 10-ին, գրում է Газета.Ru-ն:

Դիտարկում են անցկացրել

Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը […]

Ո՞ր մարզաձեւերին կհետեւի Արաս Օզբիլիզը Օլիմպիական խաղերին

”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, թե որ սպորտաձեւին է հետեւելու Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ: ”Կհետեւեմ լեռնադահուկային մարզաձեւին: Այնտեղ մարզիկները սարսափելի արագությամբ են ընթանում: Նաև չմշկավազք: Այնտեղ եւս ամեն ինչ արագության վրա է: Այն Հոլանդիայում եւս բավականին տարածված է: Կարողանո՞ւմ եմ սահել չմուշկներով. կանգնել կարող եմ, սահել` ոչ”,-հայտնել է Օզբիլիզը: Այսօր կանցակցվի ձմեռային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի