09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Զուրաբյանի ու Մանուկյանի տարբերությունն` ըստ Գրիգորիչի

”Միայն ընդդիմությունը կարող է մտածել, որ ինքը հարց կառաջադրի ու ոտքի վրա բոլորը պիտի աշխատեն”,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ ամփոփելով անցած քառօրյայի աշխատանքները: Նրա խոսքով`չի բացառվում, որ կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որը հասարակությանը տեղյակ կպահի հասարակությանը հուզող խնդիրները: ”Հենց այնպես հանձնաժողովներ չի կարելի ստեղծել: Եթե դա պահանջ դառնա, կստեղծվի: […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 7–ին` ժամը  17:30–ի  դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները  բաց են:                                                            ՀՀ  տրանսպորտիևկապինախարարության  լրատվական  ծառայություն

“Պահպանակի” գործով դատական նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ  այսօր՝ փետրվարի 7-ին պիտի սկսվեր 29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը:  Նա, ըստ մեղադրանքի, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական […]

Անգելա Մերկելն այլեւս գերմանացիների ամենասիրելի քաղաքական գործիչը չէ

ARD հեռուստաալիքի հարցման արդյունքներով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այլեւս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ երկրում, տեղեկացնում է Газета.Ru-ն: Մերկելը երկրորդ տեղն է գրավել` առաջին տեղը զիջելով երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: Վերջին երկու տարիների ընթացքում Մերկելը միշտ առաջին տեղն էր զբաղեցնում հեռուստաընկերության հարցումների արդյունքում:

Ովքեր սիրում են Հայաստանը, պիտի սիրեն նաև Ռուսաստանը

”Ովքեր իրենց համարում են հայրենասեր և սիրում են Հայաստանը, նրանք պետք է սիրալիր և հարգալից վերաբերմունք ունենան նաև Ռուսաստանի հանդեպ: Այլապես մենք կկորցնենք աշխարհում միակ գերպետությունը, որի պետական շահերը համընկնում են մեր շահերի հետ և որի հետ համատեղ պաշտպանում ենք մեր սիրելի երկրի սահմանները: Մի՛ հավատացեք մեր երկիրը դեպի անորոշություն տանող շինծու քաղաքական գործիչներին, փիլիսոփաներին, […]

ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան […]

Ընդդեմ ՄԻԵԴ անարդար որոշման

Change.org կայքում միջնորդագիր է ներկայացվել՝ ընդդեմ 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Այս միջնորդագիրը կոչ է շվեյցարական իշխանություններին`բողոքարկել այդ որոշումը ՄԻԵԴ-ի Բարձրագույն Պալատում: Միջնորդագրում մասնավորապես ասվում է. «Ժխտողականություն: Միջնորդագիր Մարդու Իրավունքների Եվրապական Դատարանի անարդար որոշման դեմ 2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրապական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ որպես բացարձակ խայտառակություն`առաջարկելով Դողու Փերինչեքին` հայոց ցեղասխանության ակտիվ եւ […]

Ինչու են բաժանվում զույգերը

Ինչով է պայմանավորված վերջին շրջանում ամուսնալուծությունների կտրուկ ավելանալը: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հոգեբան Իրինա Խանամիրյանը նշել է, որ ընտանիքներում ծագող խնդիրներից հիմնականը սպասումների չարդարանալն է: Հոգեբանի խոսքով` նախքան ամուսնանալը կարեւոր  են ինքնաճանաչողության թրեյնինգները: «Նորաստեղծ ընտանիքի համար երբեմն օրինակ է լինում իրենց տեսած ընտանիքի մոդելը, ու իրենց ընտանիքը կազմելով` շարժվում են այդ հին […]

Միշա Գալուստյանը մասնակցել է Օլիմպիական ջահի փոխանցումավազքին

Ավարտվել է Սոչիի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքը: Այսօր ջահի երթին մասնակցել են Յուրի Բաշմետը, Վլադիմիր Պոզները, Անիտա Ցոյը և մեր հայրենակից Միշա Գալուստյանը: Հայտնի դերասանը հայտնել էր, որ անհամբերությամբ է սպասում այդ իրադարձությանը: Գալուստյանը պատրաստ է նաև անհրաժեշտության դեպքում փոխարինել մարզիկներից մեկին, նույնիսկ Եվգենի Պլյուշենկոյին: ”Միգուցե վարպետությամբ և եռակի տուլուպներով ես մեդալ չնվաճեմ, սակայն որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված