08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչու են բաժանվում զույգերը

Ինչով է պայմանավորված վերջին շրջանում ամուսնալուծությունների կտրուկ ավելանալը: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հոգեբան Իրինա Խանամիրյանը նշել է, որ ընտանիքներում ծագող խնդիրներից հիմնականը սպասումների չարդարանալն է:

Հոգեբանի խոսքով` նախքան ամուսնանալը կարեւոր  են ինքնաճանաչողության թրեյնինգները:

«Նորաստեղծ ընտանիքի համար երբեմն օրինակ է լինում իրենց տեսած ընտանիքի մոդելը, ու իրենց ընտանիքը կազմելով` շարժվում են այդ հին մոդելներով, ինչը նույնպես թույլ չի տալիս կայանալ որպես նոր ընտանիք: Ամուսնալուծվելուն նպաստում են նաեւ ընտանեկան ճգնաժամային փուլերը, երբ կին տղամարդ դերերին փոխարինում են հայր եւ մայր դերերը»,- ասել է հոգեբանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ