09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

”Եթե նախաձեռնությունը հերթական իմիտացիան է լինելու գոլորշի բաց թողնելու համար…”’

”Գազի հարցերը քննարկող ժամանակավոր հաձնաժողով ստեղծելու չորս քաղաքական ուժերի նախաձեռնությունը բարեհաջող կերպով տապալվեց խորհրդարանական մեծամասնության կողմից”,- այսօր ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը կարծում է` քանի որ կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը հիմնական հարցերի պատասխանները չունեին, ուստի հերթական անգամ ընտրեցին փախուստի` այն է՝ նախագիծը տապալելու տարբերակը: ”Հիմա կարծես թե փորձ […]

Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը: Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը  2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` […]

Թող ադրբեջանական կողմը կատարվածի պատճառներն իր շարքերում փնտրի. Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ-ը հերքում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցնող օրերին հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվոր է մահացել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ”Հայկական ԶՈՒ-ն պահպանում է հրադադարի ռեժիմը: Թող ադրբեջանական կողմը կատարվածի պատճառներն իր շարքերում փնտրի”,-հավելեց նա: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական սուտ տեղեկությունն էին տարածել, թե փետրվարի […]

6-ամյա Մերին վերակենդանացման բաժանմունքում, խաչը ձեռքին, հրաշքի է սպասում

”Ես անպայման կառողջանամ”,- ասում է Երևանի թիվ 125 դպրոցի 1-ին դասարանի աշակերտուհի Մերի Թոփսակալյանը: Նա ծնվել է 2008թ. նոյեմբերի 20-ին: Մինչ 2013 թվականի նոյեմբերյան այդ օրը ամեն ինչ շատ լավ էր,սակայն 20 օր անց փոքրիկի վիճակը անսպասելիորեն փոխվեց: Ըստ բժիշկների` աղջնակի գլխուղեղում առաջացած փոփոխություններն են պատճառը: ”Արաբկիր” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամունքում գտնվող Մերին շարունակ կրկնում […]

Հանդիպեցին ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների փոխնախագահները

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 7-ին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով եւ տարբեր ձեւաչափերով հանդիպումները: Կողմերը մեկ անգամ եւս հավաստեցին երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին, […]

“Ականջ քաշողն էլ, կոսմետիկ վիրահատությամբ կերպարանափոխության հեղինակն էլ ՀՀԿ-ն է”

ԱԺ-ում, պարզվում է, կան նաև ԼՕՌ մասնագետներ, ավելին՝ ականջի հարցում խիստ մասնագիտացած։ Հետաքրքիր է, թե նրանցից որ կտորը կմնա, եթե “Հանրապետականը” որոշի իր ձեռքը քաշել այդ ուժերի վրայից։  Իրականում միշտ իրենց թիկունքում երևացող ականջներից կոմպլեքսավորվող Նաիրա Զոհրաբյանի մտքի թռիչքը ականջներից այն կողմ չի անցնում։ Մոռացել են, որ ականջ քաշողն էլ, կոսմետիկ վիրահատությամբ կերպարանափոխության հեղինակն էլ […]

Այսօր 20.14-ին կմեկնարկեն Սոչիի Օլիմպիական խաղերը/վիդեո/

Այսօր ժամը 20.14-ին կսկսվի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակից երկրների թիվը 88-ն է: Հանդիսությանը ներկա կլինեն մոտ 60 երկրների ղեկավարներ, որոնց թվում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն 4 մարզիկներ: Արդեն իսկ անցկացվել է բացման արարողության գլխավոր փորձը: Տեսանյութում ներկայացվում է հրավառության փորձը, որը տեւում է մոտ 7 րոպե:

”Արդյոք դա իրենց պատի՞վ բերում է”

ՍԴ-ի՝ ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ Կենտրոնական բանկը հանդես է եկել հորդորով՝ ձեռնպահ մնալ ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը: […]

Վերջապես եղանակը կտաքանա

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը ասել է, որ հարավից Հայաստանի տարածք են թափանցում տաք հոսանքներ: Ըստ բանախոսի` երկու օր է` ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, ինչը կշարունակվի մինչեւ փետրվարի 12-ը՝ բարձրանալով օրական մեկից երկու աստիճան: Բանախոսը, սակայն, նշել է, որ Արարատյան դաշտավայրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված