15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

”Եթե նախաձեռնությունը հերթական իմիտացիան է լինելու գոլորշի բաց թողնելու համար…”’

”Գազի հարցերը քննարկող ժամանակավոր հաձնաժողով ստեղծելու չորս քաղաքական ուժերի նախաձեռնությունը բարեհաջող կերպով տապալվեց խորհրդարանական մեծամասնության կողմից”,- այսօր ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը կարծում է` քանի որ կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը հիմնական հարցերի պատասխանները չունեին, ուստի հերթական անգամ ընտրեցին փախուստի` այն է՝ նախագիծը տապալելու տարբերակը: ”Հիմա կարծես թե փորձ է արվում ինչ-որ նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ, եթե նախաձեռնությունը հերթական իմիտացիան է լինելու, գոլորշի բաց թողնելու համար, որովհետև իրապես հանրությունը մեծապես վրդովված է այս խնդրով, ապա մենք կքննարկենք ընդհանրապես մասնակցել, միանալ այդ նախաձեռնությանը թե ոչ”, – ասաց Զոհրաբյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ