17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Ինձ խոշտանգեք էլ՝ չեմ ասի”

”Ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ, անցյալում ինչպե՞ս էր՝ այս կեղծ մեծամասնությունը, որը ընտրվել է կեղծելով, օգտագործում էր իր քանակը, որ թելադրի ինչ-որ օրակարգ, որը բացարձակապես չէր բխում ժողովրդի շահերից, բայց ընդդիմության միասնականությունը հնարավորություն է ստեղծում արտահերթ քննարկումներ կազմակերպել, և ըստ էության, այլևս թելադրել օրակարգ ԱԺ-ին”,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ քառօրյայի ամենակարևոր արձանագրումը Կառավարության որդեգրած գաղտագողի քաղաքականությունն է: Նա հավելեց, որ դրա մասին վկայեց գազի պարտքի անօրինական կուտակումը և պարտքը՝պետական բյուջեում չձևավորվելը:

Ըստ նրա` այդ փաստերից է նաև գազային համաձայնագրերը, որոնց շնորհիվ Գազպրոմը հռչակվում է ՀՀ սահամանադրությունից և օրենքներից վեր, ինչպես նաև Որոտանի կասկադի վաճառքը. ”Այս ամբողջը մենք չորս ընդդիմադիր ուժերը արձանագրել ենք, հասցրել ենք մեր հասարակությանը և բնականաբար մշակելու ենք մեր հետագա քայլերը, շատ չչարչարվեք, ինձ խոշտանգեք էլ՝ չեմ ասի ինչ քայլեր են լինելու, բայց չկասկածեք, որ դրանք լինելու են”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ