16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ով է վերահսկում կարատեի ֆեդերացիաները. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունն” անդրադարձել է Գոռ Վարդանյանի ղեկավարած կարատեի ֆեդերացիայում օրեր առաջ հայտնաբերված զենք զինամթերքի փաստին, հարց բարձրացնելով՝ “Իսկ ընդհանրապես կա՞ որեւէ վերահսկողություն Հայաստանում գործող բազմաթիվ կարատեների ֆեդերացիաների գործունեության նկատմամբ“։

 Թերթը պարզել է, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն կարատեի ֆեդերացիաների հետ որեւէ առնչություն չունի, քանի որ դրանք օլիմպիական մարզաձեւ չեն հանդիսանում։ Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի փոխանցմամբ նախարարությունը եւս առնչություն չունի կարատեի ֆեդերացիաների հետ, քանի որ դրանք ոչ օլիմպիական մարզաձեւեր են եւ գործում են որպես հասարակական կազմակերպություն։

Արդարադատության նախարարությունում գրանցված են 50-60 կարատեի ֆեդերացիա, ամենաբազմազան անուններով։ Թե այդ ֆեդերացիաների վերահսկողությամբ ո՞վ է զբաղվում, այդպես էլ պարզ չդարձավ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ