19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Խիստ լարվել են. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ խիստ լարվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ-ական, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Դ. Հարությունյանը հրապարակավ մի քանի անգամ քննադատական ակնարկներ է արել վարչապետի ու կառավարության հասցեին։

 Ու պատահական չէր, որ երեկ Աժ-ն սկսեց քննարկել խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչների ներկայացրած “ Աժ կանոնակարգ ” եւ “Դատախազության մասին” օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, եւ ամբիոնից նախագիծը ներկայացրեց ոչ թե հիմնական հեղինակ Դ. Հարությունյանը, այլ համահեղինակներից Հովհաննես Սահակյանը։

 Բանն այն է, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին, եւ որպեսզի Դ. Հարությունյանն ամբիոնից չքննադատի կառավարությանը, ՀՀԿ-ում որոշվել է հարցի զեկուցող ընտրել Հ. Սահակյանին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ