Henaran.am-ի պատասխանը ոստիկանությանը

Ոստիկանությունից արձագանքել են Henaran.am-ի հրապարակմանը: ՛՛՛՛Հենարան՛՛ լրատվական կայքը ՛՛Ֆերմայի ստրուկները. ահասարսուռ իրականություն՛՛ վերնագրով (2014-02-14, ժամը` 18:46) հրապարակման մեջ անդրադարձել է իջևանաբնակ Դավթյանների ընտանիքին և բերել ՛՛փաստեր՛՛, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետարանից ներկայացվող տեղեկանքի` 8 անդամից բաղկացած Դավթյանների ընտանիքը հաշվառված է և բնակվում է Գետահովիտ գյուղի 28-րդ փողոց, 2-րդ փկ. 13 տնակում: […]