23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Ի՞նչու են ռուսները հրաժարվել “Նաիրիտ”-ից. 168 ժամ

“168 ժամ”-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է “Նաիրիտից”, քանի որ գործարանի հանդեպ “Ռոսնեֆտի” հետաքրքրությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով: Ռուսները պատրաստ էին գնել “Նաիրիտը” միայն այն դեպքում, եթե նրանց վաճառվեր նաեւ “Որոտանի” ՀէԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան “Կոնտուր Գլոբալ” ընկերությանը։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Գագիկ Հարությունյանը նախագա՞հ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, 2018-ի նախագահական ընտրությունների համար այնպիսի թեկնածուի փնտրտուքի մեջ է, ում ներկայությունը Բաղրամյան 26-ում իրեն չի խանգարի պահել ողջ իշխանությունը, ասենք՝ լինելով վարչապետ։ Մամուլի հրապարակումներով, հավանական թեկնածուներ են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Մեծ Բրիտանիայւոմ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Իշխանական կուլիսներում տեղի ունեցող պրոցեսներին քաջատեղյակ […]

Օլիմպիական խաղեր. մեդալների հաշվարկ

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 5-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է:                              Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա         6            1              1              8 2.Կանադա […]

19-ամյա զինվորի կյանքը անհնար էր փրկել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած, 1995թ. ծնված Արշակ Զադարյանը երկկողմանի սուր թոքաբորբ է տարել եւ անհնար է եղել նրա կյանքը փրկել: Մինչ այստեղ բերելը նրան տարել էին Կանազի հոսպիտալ, որից տեղափոխել Մուրացան: Արշակը գաղտնի թոքաբորբ է տարել եւ նույնիսկ մինչ հիվանդության բացահայտումը 10օրով արձակուրդում է եղել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հերթը հասավ Վարդանիկի աղջկան. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, որը Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր, օրերս առաջարկվել է ազատման դիմում գրել: Մանյա Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի ավագ դուստրն է, 2012 թվականի ապրիլին սպանված Կարեն Եսայանի հարսնացուն, որին ավելի ուշ առաջարկվեց դիմում գրել, քան Վարդանիկի մյուս մտերիմներին եւ ազգականներին` հարգելով նրա վիշտը: Ղուկասյանի […]

Գիտնականները ընդդեմ տղամարդկանց դավաճանության սփրեյ են ստեղծել

Գերմանացի գիտնականները տղամարդկանց դավաճանության դեմ դեղ են հնարել: Սփրեյը ստիպում է տղամարդուն իր կնոջն աշխարհի ամենագրավիչ կինը համարել: Սփրեյն իր մեջ աքսիտոցին հորմոնն է պարունակում: Դա, ըստ սփրեյի հեղինակ Դիրկ Շելեի, այն հորմոնն է, որն արտադրում է մեր օրգանիզմը: “Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է այդ հորմոնն ազդում ուղեղի վրա` զույգի փոխհարաբերությունների մասին մտածելիս”,- ասել […]

Հույժ գաղտնի

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության համագումարին ոչ մի քաղաքական ուժ կամ որեւէ այլ ներկայացուցիչ որեւէ կազմակերպությունից հրավիրված չէ: “Համագումարը լինելու է ներկազմակերպչական բնույթի ձեւաչափով, դրա համար հրավիրյալներ չկան”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Բնականբար, այդ իսկ պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ հրավեր չի ուղարկվել: Արդյո՞ք համագումարը կայանալու է “կանյաչնիում”. ասաց` տեղի եւ ժամանակի մասին լրացուցիչ […]

Նոր ֆիլմ Հիսուս Քրիստոսի մասին /ֆոտո/

Էկրաններին Հիսուս Քրիստոսին նվիրված նոր ֆիլմ է բարձրացել: Այն նկարահանվել է ժամանակակից տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումների կիրառմամբ: Ֆիլմը կոչվում է ՛՛Աստծո որդին՛՛: Այն նկարահանել է 20th Century Fox ընկերությունը, ռեժիսորը Քրիստոֆեր Սպենսերն է, Քրիստոսի դերակատարը` Դիեգո Մորգադոն:  Ֆիլմը պատմում է Հիսուսի կյանքի մասին` ծնունդից մինչև խաչելություն: Մինչ այս նկարահանված կինոնկարներից սա տարբերվում է թե գունաշարով, թե նորագույն տեխնոլոգիաներով և […]

Ե՞րբ կգա Նիկոլի ժամը /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ”Քաղաքացիական պայմանագիր”-ը ամենօրյա շարունակական աշխատանքի մեջ է: Դեռևս չեն այցելում մարզեր, սակայն կառավարման խորհուրդը ակտիվ գործում է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, սեպտեմբերին ձևավորվեց ”Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհուրդը, որի անդամները յոթն են՝ Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի