08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գագիկ Հարությունյանը նախագա՞հ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, 2018-ի նախագահական ընտրությունների համար այնպիսի թեկնածուի փնտրտուքի մեջ է, ում ներկայությունը Բաղրամյան 26-ում իրեն չի խանգարի պահել ողջ իշխանությունը, ասենք՝ լինելով վարչապետ։ Մամուլի հրապարակումներով, հավանական թեկնածուներ են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Մեծ Բրիտանիայւոմ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Իշխանական կուլիսներում տեղի ունեցող պրոցեսներին քաջատեղյակ մի աղբյուր, որ հասկանալիորեն ցանկացել է գաղտն մնալ, թերթի թղթակցի հետ զրույցում զարմացել է, թե ինչպես լրագրողները չեն նկատում անգլիական թագուհու դերի ամենահարմար հավակնորդին. խոսքը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է։

2018թ. նա կլինի 70 տարեկան, որից հետո չի կարող այլեւս մնալ ՍԴ նախագահի պաշտոնում։ Ըստ մեր աղբյուրի՝ իշխանության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կարծում են, որ 70-ամյա Գագիկ Հարությունյանը շատ հարմար թեկնածու է նախագահական նստավայրում ծերության հնգամյա ժամկետ անկացնելու եւ Սերժ Սարգսյանին չխանգարելու համար։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ