09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կոստանյանը` կադրային փոփոխություններից, Բուդաղյանների գործից ու իր նշանակումից /վիդեո/

”Չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որևէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` խոսելով Բուդաղյանների գործով նախաքննության ընթացքի մասին:

Դիտարկմանը, որ իր նշանակումը կապեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի ու ինչպես որակեցին ոչ արդար նախաքննության ընթացքի հետ, ապա Կոստանյանն արձագանքեց. ”Ես անհեթեություններ երբեք չեմ մեկնաբանել”:

Ավելի ուշ անդրադառնալով դատական համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխություններին` Գլխավոր դատախազն ասաց, որ նրանք դատական համակարգի ծառայողներ են և ծառայությունը շարունակում են անկախ նրանից, թե ով կլինի գլխավոր դատախազ, ով ՝ ոչ: ”Մենք ընդամենը ապահովում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ով պրոֆեսիոնալիզմ և ազնվության ու արդարության զգացում ունի, զբաղեցնի իր արժանի տեղն այդ համակարգում”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ