18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Henaran.am-ի պատասխանը ոստիկանությանը

Ոստիկանությունից արձագանքել են Henaran.amհրապարակմանը

՛՛՛՛Հենարան՛՛ լրատվական կայքը ՛՛Ֆերմայի ստրուկները. ահասարսուռ իրականություն՛՛ վերնագրով (2014-02-14, ժամը` 18:46) հրապարակման մեջ անդրադարձել է իջևանաբնակ Դավթյանների ընտանիքին և բերել ՛՛փաստեր՛՛, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետարանից ներկայացվող տեղեկանքի` 8 անդամից բաղկացած Դավթյանների ընտանիքը հաշվառված է և բնակվում է Գետահովիտ գյուղի 28-րդ փողոց, 2-րդ փկ. 13 տնակում: Յարիբեկ Գերասիմի Դավթյանը և կինը` Էլյա Բորիսի Դավթյանը աշխատում են նույն գյուղի բնակիչ Հովիկ Խեչյանի սեփական անասնաֆերմայում:

Իսկ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի միջնակարգ դպրոցից ստացված տեղեկանքի համաձայն` նրանց երեխաները սովորում են նշված դպրոցում` Թագուհի Յարիբեկի Դավթյանը` 11-րդ դասարանում, Արտաշես Յարիբեկի Դավթյանը` 9-րդ դասարանում, Լիլիթ Յարիբեկի Դավթյանը` 5-րդ և Գերասիմ Յարիբեկի Դավթյանը` 3-րդ դասարաններում՛՛”,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մինչ ոստիկանությունը կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին զերծ մնալ ՛՛չճշտված փաստեր՛՛ հրապարակելուց և կատարել համակողմանի քննություն, նկատենք.

ա. Հրապարակման մեջ ելնելով ընտանիքի շահերից՝ /չենք մանրամասնում, թե ինչպիսի սպառնալիքների տարափ է թափվում այս խեղճուկրակների գլխին, երբ վերջիններիս անդրադառնում են լրատվամիջոցները -հեղ./ նշված չէ տվյալ անձանց անուն ազգանունները, անգամ բնակության վայրը: Տարակուսելի է իրավապահների վստահությունը ընտանիքի ինքնության պարզաբանման հարցում: 

բ. ՛՛Հենարանը՛՛ պահպանել է լրատվության նորմերն ու էթիկան՝ հիմնվելով ականատես աղբյուրի տեղեկության վրա /առավել սոսկալի նկարագրությունը չենք հրապարակել՝ զգուշանալով ընտանիքի անվտանգության համար-հեղ./՝ տրամադրելով ընթերցողին տեղեկատվություն, իսկ ՛՛փաստագրական՛՛ արձանագրություն կազմելը մեր գործը չէ. դրա համար կան համապատասխան մարմիններ:

գ. Եթե անգամ ընտանիքը հաշվառված է եւ երեխաներն էլ դպրոց են ՛՛հաճախում՛՛, ինչպես նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, դրանից իրականությունը չի փոխվում. այս երեխաները ուղղակի իմաստով, անկախ փաստաթղթային ձեւակերպումներից, դպրոց չեն գնում եւ մատնված են բախտի քմահաճույքին:

Եւ վերջում ոչ թե կոչ, այլ առաջարկ օրենքի պաշտպաններին. տեղեկանքներին հղում անելու փոխարեն առավել ընկալելի կլիներ զբաղվել լքված անչափահասների իրավունքներով, որոնք ամեն րոպե ոտնահարվում են: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ