23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Դրամը դեռ կմնա

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը չի ցանկանում կանխատեսումներ անել այն մաիսն, թե ՀՀ դրամն արդյոք ավելի կարժեզրկվի: ”Ես կողմնակից չեմ որևէ տեսակի կանխատեսումների, որովհետև դա անշնորհակալ գործ է և ես նման բան չեմ անում”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ճզմաչյանը նկատեց, որ ՀՀ դրամը մի քիչ արժեզրկվել է, սակայն ըստ նրա` […]

Ի՞նչ է պահանջում Դերենիկ Դումանյանը

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում  2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձեւավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության եւ սպասարկման որակի, դեղերի եւ դեղագործական գործունեության, բժշկական գովազդի եւ առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության […]

Աշոտյանը չի հերքում /վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, թե Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը պարտքեր ունի: ”Ուներ որոշակի պարքտեր, այո, և ես տհաճությամբ եմ կարդում մեկնաբանությունները, որովհետև հանգուցյալ ռեկտորի գործունեության հետ կապված մեկնաբանությունները, երբեմն գուցե տեղին, երբեմն անտեղին չեն տեղավորվում հայկական մենթալիտետի շրջանակներում և շահարկման այլ միտում ունեն”,-ասաց նախարարը: […]

Ես էլ ձեզ նման չեմ տառապել թոշակի հոգեբանությամբ. ՀՀԿ պատգամավոր

”Մենք մարդկանց գրպանին խփել ենք ոչ թե մեր համար, այլ մարդկանց համար: Եթե այդպես ասեք, ուրեմն մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Պատգամավորը հարցրեց, թե […]

Տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում

Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել ”Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական […]

Հերմինե Նաղդալյանը հայ դահուկորդուհի Կատյա Գալստյանին մաղթում է հաջող ելույթ

Սիրելի Կատյա, Բոլոր հայ կանանց անունից շնորհավորում եմ քեզ օլիմպիական ձմեռային խաղերին մասնակցելու կապակցությամբ: Մենք հպարտանում ենք քեզնով, ցանկանում հաջող ելույթ: Հայաստանում բոլորս վստահ ենք  քո կարողություններին և հոգեպես քո կողքին ենք:     ԱԺ փոխնախագահ,ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Ընդդիմության ղեկավարների վրա Խարկովում ներկ են լցրել /վիդեո/

Խարկովում անհայտ անձինք “Բատկիվշչինա” ընդդիմադիր կուսակցության լիդեր Արսենի Յացենյուկին ու նրա տեղակալ Ալեքսանդր Տուրչինովին “կանաչ գույն” են դարձրել, նրանց վրա ներկ են լցրել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական “Ունիան”-ը, ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկացել մեկնաբանել միջադեպը: Միջադեպից առաջ կուսակցության լիդերները հանդիպել էին […]

Ադրբեջանական զինուժը շարունակում է կրակել հայկական դիր­քերի և բնակավայրերի ուղղությամբ

Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիր­քերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված […]

Խաչիկյանի գործով դատական նիստին ամբաստանյալը վատացավ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված էր ընդահատել Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը, քանի որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը դատարանում վատթարացավ: Դատարանը շտապ օգնություն կանչեց ամբաստանյալի համար: Ինչպես հայտարարեց դատավորը, չնայած որոշ ներարկումների՝ ամբաստանյալի վիճակը չի կայունացել: Նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 27-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի