19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է պահանջում Դերենիկ Դումանյանը

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում  2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձեւավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության եւ սպասարկման որակի, դեղերի եւ դեղագործական գործունեության, բժշկական գովազդի եւ առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների` լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ:  

Ռիսկերի վրա հիմնված ստուգումների թափանցիկությունն ապահովելու նպատակով ըստ ոլորտների մշակվել է ստուգման միասնական, պարզեցված 58 ստուգաթերթ, որից 54-ը տեսչական բարեփոխումների քարտուղարության հետ քննարկելուց հետո սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Նախապատրաստվում է նաեւ հաշվետվությունների նոր ձեւաչափ` միասնական տեղեկատվական բազա ունենալու նպատակով։ Սակայն այս ուղղությամբ դեռեւս անելիքներ կան, որոնք իրականացվում են` ուսումնասիրելով այլ երկրների փորձը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպեց տեսչության կոլեկտիվին` ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով։ Լսելով արված աշխտանքների մասին հաշվետվություններն ու ծրագրերը, նախարարը կարեւորեց նաեւ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման եւ տարածման պատճառների եւ պայմանների բացահայտմանն ուղղված միջոցառումները։

“Այսօր ողջ աշխարհում, ինչպես եւ Հայաստանում սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ նորագոյացությունները եւ վնասվածքները մահացության ավելի քան 80 տոկոսի պատճառ են հանդիսանում։ Ես ակնկալում եմ, որ ժամանակի պահանջը հաշվի առնելով, այս ուղղությամբ ծրագրեր կմշակեք եւ սերտորեն կհամագործակցեք մեր մյուս կառույցի` Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի հետ։

Մենք համատեղ ուժերով ոլորտ առ ոլորտ պիտի հաղթահարենք մարտահրավերներն ու դժվարությունները։ Դրա համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել խորհրդային տարիներից ի վեր մանկական մահացության նվազագույն ցուցանիշի ապահովումը, ինչը երկար տարիների հետեւողական աշխատանք է։ Լավագույն այդ ցուցանիշը նորածնային սկրինինգի, երեխայի պետական հավաստագրի ներդրման, մարզերում նորածնային վերակենդանացման ծառայությունների ստեղծման ու զարգացման եւ շատ այլ միջոցառումների արդյունք է։

2014-ին լուրջ հետազոտություններ պետք է իրականացնենք վնասվածքների կանխարգելման, առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներ ունենանք”,-ասաց նախարարը։

 Նա հորդորեց սերտորեն համագործակցել նաեւ այլ գերատեսչությունների հետ, իսկ ստուգումների արդյունքներն ամփոփելիս հանդես գալ մասնագիտական առաջարկություններով։ 

“Այս կառույցը լուրջ դերակատարություն պետք է ունենա համակարգում շատ խնդիրների լուծման, մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաեւ  անվտանգ եւ արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական եւ աշխատանքային իրավունքների պահպանման գործում։ Ակնհայտ է, որ այս ոլորտներում կանոնակարգման լուրջ խնդիրներ կան։ Տեսչությունը կազմավորվել է փորձառու մասնագետներով, աշխատանքային լավ խումբ է ձեւավորվել, մասնագետները տիրապետում են իրենց գործառույթներին։

Այնպես որ, ձեր առջեւ դրված պարտականությունների անթերի կատարումը պատվի գործ է։ Առաջնորդվելով գործող նորմատիվներով, համարձակ, առանց ճնշումների ենթարկվելու, բայց եւ առանց որեւէ մեկի աշխատանքը խանգարելու պիտի իրականացնեք ձեր վրա դրված պարտականությունները։ Իմ պահանջն է` աշխատել նվիրումով, ազնիվ ու թափանցիկ։ Տեսչական բարեփոխումները մեզնով սկսվեցին, ինչը պարտավորեցնում է։ Ես վստահ եմ, որ դուք այնպես պիտի աշխատեք, որ միասին կարողանանք բաց ճակատով ու հպարտությամբ հաշվետու լինել մեր ժողովրդին”,-ամփոփեց նախարարը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ