07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Դրամը դեռ կմնա

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը չի ցանկանում կանխատեսումներ անել այն մաիսն, թե ՀՀ դրամն արդյոք ավելի կարժեզրկվի:

”Ես կողմնակից չեմ որևէ տեսակի կանխատեսումների, որովհետև դա անշնորհակալ գործ է և ես նման բան չեմ անում”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ճզմաչյանը նկատեց, որ ՀՀ դրամը մի քիչ արժեզրկվել է, սակայն ըստ նրա` ամեն ինչ արվել  դրա դեմ: Հնարավոր է կարճ ժամանակ հետո դրամը դուրս գա շրջանառությունից, Սամվել Ճզմաչյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ դուրս կգա, թե՝ ոչ, սակայն ամեն դեպքում դեռ երկար ժամանակ շրջանառության մեջ կլինի:

Ինչ վերաբերում է Եվրասիական միության տարածքում մեկ ընդհանուր արժույթի ներդրման և Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցության մասին, ապա բանկերի միության նախագահն օրինակ բերեց  Եվրոպական միությունը: ”Ես հակված եմ մտածելու, որ դրական ազդեցություն կունենա, բայց չեմ կարծում, որ դա մոտ ապագայի հարց է: Ի՞նչ եք կարծում, եվրոն դրական ազդեցություն է թողել եվրոպական երկրների վրա, թե՝ ոչ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ