14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ես էլ ձեզ նման չեմ տառապել թոշակի հոգեբանությամբ. ՀՀԿ պատգամավոր

”Մենք մարդկանց գրպանին խփել ենք ոչ թե մեր համար, այլ մարդկանց համար: Եթե այդպես ասեք, ուրեմն մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:

Պատգամավորը հարցրեց, թե ինչու չեն լրագրողները բարձրացնում հարց, թե հնարավոր է ապրել այսօրվա քառասուն հազար դրամ նվազագույն աշխատավարձով:

”Մենք այսպես ենք անում, որ խնայեն, և հետագայում ստանան օրինակ ութանասուն հազար և կարողանան գոնե նորմալ ապրել”:

Պատգամավորը նկատեց, որ այսօր աղքատության դեմ ամենաշատը հենց պետությունն է պայքարում:

Հարցին, թե ինչու չի օգտվել այս համակարգից, Հակոբյանը պատասխանեց. ”Ես չեմ օգտվել կամավորից, որովհետև ես էլ ձեզ նման չեմ տառապել թոշակի հոգեբանությամբ, չենք մասնակցել, որովհետև չենք մտածել վաղվա թոշակի մասին: Ես չեմ մտածել իմ կենսաթոշակի ապահովության մասին: Եթե ես դառնամ 63 տարեկան և ստանամ 40.000, կփոշմանեմ այն ժամանակ չմտածելու մասին: Օրենսդրական փաթեթն այնքան բարդ է, որ սովորական քաղաքացին չի կարող իր գումարները կառավարել, քանի որ նրա գիտելիքները և ժամանակը դրան չեն հերիքի”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ