07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2014

Ո՞ւմ պատճառով է հետաձգվում կառավարությանն անվստահություն հայտնելը

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը վերլուծում է ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունն ու այն հետաձգելը: ՛՛ԱԺ ոչ իշխանական ուժերի քննարկումները` կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի շուրջ դեռևս արդյունք չեն տալիս, իսկ օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնելու ժամկետների հարցը մնում է անորոշ: Ոչ պաշտոնական մակարդակում, կոնսեսուսի չկայացման տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից ամենաքննարկվողը, կառավարությանն անվստահություն […]

Անօթեւան ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն տեսել /վիդեո/

Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում: Տնակային ավաններում մեր երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ: Եվ բազմաթիվ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն տեսել […]

Լրագրողները ակցիաներ լուսաբանելիս հատուկ բաճկո՞ններ կկրեն /վիդեո/

Փետրվարի 21-ին ոստիկանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, ԵԱՀԿ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, բացելով հանդիպումը, նշեց, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ հանրապետությունում իրականացվող հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները […]

Քանդակների ցուցահանդես` Նկարիչների միությունում

Փետրվարի 25-ին` ժամը 15.00-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա “Էմանացիա” խորագրով քանդակների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցում են 5 երիտասարդ քանդակագործ` Աշոտ Գևորգյանը, Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Գևորգ Թադևոսյանը եւ Արգիշտի Հարությունյանը:  Վերջիններիս աշխատանքներն իրարից բոլորովին տարբեր են, սակայն ունեն ընդհանրություններ, որոնք թույլ են տալիս արվեստագետների աշխատանքները ցուցադրել մեկ ընդհանուր խորագրի ներքո: Դրանք են` մթության, խավարի մեջ […]

Քաղաքապետը բաժանվում է կնոջից

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ բաժանվում է կնոջից` Իրինայից: “Դա մեր ընդհանուր որոշումն է: Մենք հարգում ենք իրար ու պահպանում լավ հարաբերությունը: Մենք հույս ունենք, որ մեզ ու անձնական կյանքի մեր իրավունքը կհասկանան ու կհարգեն”,- ասել է Սոբյանինը: Այս մասին գրում է РИА “Новости-ն: Քաղաքապետն ու Իրինան ամուսնացել են 1986 թվականի փետրվարի 23-ին, […]

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:      

Ամոթանք է տալիս Յանուկովիչի անվան հետ խաղացողներին

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում փետրվարի 20-ի երեկոյան անհայտ անձինք “մի քանի րոպեով վերանավանել” են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակը: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի խոսքով` “պաշտոնապես ոչ մի անվանափոխում չի եղել և նման բան չկա”: Մեր թղթակցի հետ զրույցում նա պարզաբանել է, որ “անհայտ նախաձեռնության 3 անդամներ” հրապարակում տեղադրված ցուցանակի վրա փակցրել են պաստառներ Ուկրաինայում տեղի ունեցող բախումների ժամանակ զոհված […]

Արմատականները գրավել են Գերագույն ռադան ու նախագահականը /վիդեո/

Կիեւում ցուցարարները այս գիշեր գրավել են Գերագույն ռադայի շենքն ու նախագահական նստավայրը, գրում է lenta.ru-ն: Այս մասին  ասել է Մայդանի պարետ Անդրեյ Պարուբիյին։ Նա ասել է, որ խորհրդարանի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաեւ “Պրավիյ սեկտոր” արմատականների խումբը: Բացի այդ, ակտիվիստները շրջափակել են նախագահականը, Նախարարների կաբինետի և Ներքին գործերի նախարարության շենքերը։ Ընդդիմադիրներն արդեն վերահսկում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի