12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քանդակների ցուցահանդես` Նկարիչների միությունում

Փետրվարի 25-ին` ժամը 15.00-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա “Էմանացիա” խորագրով քանդակների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցում են 5 երիտասարդ քանդակագործ` Աշոտ Գևորգյանը, Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Գևորգ Թադևոսյանը եւ Արգիշտի Հարությունյանը: 

Վերջիններիս աշխատանքներն իրարից բոլորովին տարբեր են, սակայն ունեն ընդհանրություններ, որոնք թույլ են տալիս արվեստագետների աշխատանքները ցուցադրել մեկ ընդհանուր խորագրի ներքո: Դրանք են` մթության, խավարի մեջ լուսավոր մտքի ծնունդ, լույսը` որպես բացահայտող, ստեղծագործության ներքին էությունն արտահայտող տարր: 

Լույսի անդրադարձի շնորհիվ դիտողը պատկերը յուրովի է ընկալում, մեկնաբանում: Ստվերը կամ մութը մենք դիտարկում ենք մարդու կողմից դեռ չբացահայտված, չլուսավորված բնույթի մի երեւույթ: Այս ցուցահանդեսում մութը, ստվերը զուգադրվում է անորոշության հետ, որի ներսում տեղակայված լույսի հատընտիր դիրքերի շնորհիվ, կարծես առաջանում, ծնվում, երևան են գալիս քանդակները: Այս իմաստով ցուցահանդեսի էքսպոզիցիան կարեւոր դեր է խաղում ներկայացվող աշխատանքները ոչ միայն սոսկ տեսնելու, ինչպես նաեւ գրագիտության, այլեւ ներսուզման ու ստեղծագործություններն զգալու իմաստով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ