07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2014

Գրավել են 1-ին տեղը

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված ”Պատանի հայրենասերների” 12-րդ միջազգային հավաքին և գրավել է 1-ին մրցանակային տեղը: ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը Հայաստան կվերադառնա ս.թ. փետրվարի 23-ին ժամը 21.00-ին 

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛. հարց ԱՄՆ դեսպանին

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի հռետորական հարցով ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին պատասխանեց ՛՛Դեմ եմ՛՛ շարժման անդամ Արտաշես Արաբաջյանը: ՛՛Իհարկե, ԱՄՆ-ն ու մնացած միջազգային կառույցները, որտեղ ի վերջո այս փողերը ինչ-որ կերպ հայտնվելու են, պիտի ողջունեն այս ամենը՛՛,-նկատեց նա: Ըստ ՛՛Դեմ եմ՛՛-ի անդամի՝ այս գումարներն ուղղվելու են ֆոնդեր, որոնցից ԱՄՆ-ն […]

Բուժքույրը բժշկի կցորդը չէ /վիդեո/

Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց բուժքրոջ առաքելության նպատակային կետերի մասին: Այսօր նա իր շուրջն է հավաքել այդ հարցերով մտահոգ Հայաստանի բոլոր մարզերի բուժքույրերին և շարունակ որոնումների ճանապարհին ցանկանում է առավելագույնս գիտելիքներով և փորձառությամբ բուժքույրեր տեսնել հիվանդների կողքին: Ասոցիացիայի հերթական նիստի ժամանակ քննարկվեցին 2014 թվականի ծրագրերը, այսօրվա թիվ 1 խնդիրը […]

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար […]

Ախր իսկապես սոված են…Լուսինե Բադալյանը հիասթափված է

՛՛Այնպես չէ, որ անսպասելի էր այդ ամենը, ուղղակի հերթական անգամ այդ ատելությունն իշխանությունների նկատմամբ ավելի շատ ու ավելի բուռն աճեց, որովհետև կարծում եմ, որ իրենք էլ շատ լավ գիտեին, որ այդպես է լինելու, հերթական անգամ նստեցին ու ծիծաղեցին ժողովրդի վրա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ խոսելով Երևան մոլի բացման ժամանակ ժողովրդի պահվածքից: Նշենք, որ […]

Մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Հայաստանի հավաքականը Կրասնոդարում մարտի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ արդեն իսկ ստացել են ազգային հավաքականի հրավեր: Նրանցից են չեխական “Պրիբրամի” պաշտպան Լեւոն Հայրապետյանը, Մոսկվայի “Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, ինչպես նաև լիտվական “Ժալգիրիսի” կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: Հայաստանի հավաքականը մեկնելու է Կրասնոդար մարտի 4-ին:

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի ”Հաղթանակ” կամրջի վրա և հարակից փողոցներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության ”Աքիլես” հասարակական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի 24-ից Երևանի ”Հաղթանակ” կամրջի վրա կատարվելու է երթևեկության շարքերի փոփոխություն: Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն […]

Ընդդիմությունը կոչ է անում բոլոր պատգամավորներին հավաքվել Ռադայում

Ուկրինայի ընդդիմադիր “Բատկիվշչինա” կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի Գերագույն ռադայի բոլոր պատգամավորներին կոչ է արել այսօր հավաքվել խորհրդարանում, որտեղ իրենք կկարողանան քննարկել Յանուկովիչի հրաժարականի հարցը, գրում է РИА Новости-ն: Յացենյուկը Թվիթերի իր էջում գրել է. “Դիմում եմ պատգամավորներին: Եկեք խորհրդարան, նիստերի դահլիճ: Այստեղ հանգիստ է: Ռադային 300 ձայն է պետք”:

Ամեն մեկն առանձին բավական սուր ու ճիշտ հարցադրումներ են անում

ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը մանրամասներ ծանոթ չէ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի նախաձեռնած ՛՛Քաղաքացիական պայմանագրին: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով, թե ինչ կարծիք ունի այս շարժման մասին: ՛՛Ես խորությամբ դետալները չգիտեմ այդ պայմանավորվածությունների, չեմ կարող ասել, բայց մի բան գիտեմ, որ ամեն մեկն առանձին բավական սուր ու ճիշտ հարցադրումներ են անում՛՛,-նկատեց Իգիթյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի