01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ամոթանք է տալիս Յանուկովիչի անվան հետ խաղացողներին

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում փետրվարի 20-ի երեկոյան անհայտ անձինք “մի քանի րոպեով վերանավանել” են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակը: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի խոսքով` “պաշտոնապես ոչ մի անվանափոխում չի եղել և նման բան չկա”:

Մեր թղթակցի հետ զրույցում նա պարզաբանել է, որ “անհայտ նախաձեռնության 3 անդամներ” հրապարակում տեղադրված ցուցանակի վրա փակցրել են պաստառներ Ուկրաինայում տեղի ունեցող բախումների ժամանակ զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի անվամբ: Պաստառի վրա մասանավորապես գրված է եղել “Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ` Փոքր Մայդան”:

Այնուհետև նախաձեռնող անձինք նկարվել են ցուցանակի մոտ, ապա հանել պաստառներն ու հեռացել: Լուսանկարը հրապարակվել է որոշ կայքերում: Սա առիթ է դարձել, որ Ուկրաինայի որոշ հեռուստաալիքներ վազող տողով հայտնեն, թե Սպիտակում Յանուկովիչի անվան հրապարակը անվանափոխվել է, քանի որ Յանուկովիչը մարդասպան է: Այս ամենը վրդովմունք է առաջացրել սպիտակցիների շրջանում:

Մասնավորապես Գագիկ Սահակյանը երևույթը որակում է “վանդալիզմի դրսևորում”: Նրա գնահատմամբ` դա անարգանք է մի մարդու նկատմամբ, ով 1988-ի երկրաշարժի ժամանակ օգնության ձեռք է մեկնել սպիտակցիներին: Հիշեցնենք նաև, որ 2008-ին Սպիտակի ավագանու որոշմամբ Վիկտոր Յանուկովիչն արժանացել է “Սպիտակի պատվավոր քաղաքացու” կոչման: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ