07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2014

“Ռեինկարնացիա”-ն ու Սուրբ Սարգիսը

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ բարձրաձայնել Սուրբ Վալենտին անունը եւ անդրադառնալ Սուրբ Սարգսի հետ այդ տոնի աղերսին: Նրա խոսքով, հակագովազդը լավագույն գովազդ է, եւ նշեց, որ Ս. Սարգիսը միշտ եղել է երիտասարդներին բարեխոս Սուրբ՝ արագահաս, բարեխոս, եւ ոչ միայն հայ եկեղեցու, այլեւ ընդհանուր […]

Դրամը դեռ կմնա

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը չի ցանկանում կանխատեսումներ անել այն մաիսն, թե ՀՀ դրամն արդյոք ավելի կարժեզրկվի: ”Ես կողմնակից չեմ որևէ տեսակի կանխատեսումների, որովհետև դա անշնորհակալ գործ է և ես նման բան չեմ անում”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ճզմաչյանը նկատեց, որ ՀՀ դրամը մի քիչ արժեզրկվել է, սակայն ըստ նրա` […]

Ի՞նչ է պահանջում Դերենիկ Դումանյանը

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում  2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձեւավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության եւ սպասարկման որակի, դեղերի եւ դեղագործական գործունեության, բժշկական գովազդի եւ առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության […]

Աշոտյանը չի հերքում /վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, թե Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը պարտքեր ունի: ”Ուներ որոշակի պարքտեր, այո, և ես տհաճությամբ եմ կարդում մեկնաբանությունները, որովհետև հանգուցյալ ռեկտորի գործունեության հետ կապված մեկնաբանությունները, երբեմն գուցե տեղին, երբեմն անտեղին չեն տեղավորվում հայկական մենթալիտետի շրջանակներում և շահարկման այլ միտում ունեն”,-ասաց նախարարը: […]

Ես էլ ձեզ նման չեմ տառապել թոշակի հոգեբանությամբ. ՀՀԿ պատգամավոր

”Մենք մարդկանց գրպանին խփել ենք ոչ թե մեր համար, այլ մարդկանց համար: Եթե այդպես ասեք, ուրեմն մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Պատգամավորը հարցրեց, թե […]

Տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում

Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել ”Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական […]

Հերմինե Նաղդալյանը հայ դահուկորդուհի Կատյա Գալստյանին մաղթում է հաջող ելույթ

Սիրելի Կատյա, Բոլոր հայ կանանց անունից շնորհավորում եմ քեզ օլիմպիական ձմեռային խաղերին մասնակցելու կապակցությամբ: Մենք հպարտանում ենք քեզնով, ցանկանում հաջող ելույթ: Հայաստանում բոլորս վստահ ենք  քո կարողություններին և հոգեպես քո կողքին ենք:     ԱԺ փոխնախագահ,ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Ընդդիմության ղեկավարների վրա Խարկովում ներկ են լցրել /վիդեո/

Խարկովում անհայտ անձինք “Բատկիվշչինա” ընդդիմադիր կուսակցության լիդեր Արսենի Յացենյուկին ու նրա տեղակալ Ալեքսանդր Տուրչինովին “կանաչ գույն” են դարձրել, նրանց վրա ներկ են լցրել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական “Ունիան”-ը, ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկացել մեկնաբանել միջադեպը: Միջադեպից առաջ կուսակցության լիդերները հանդիպել էին […]

Ադրբեջանական զինուժը շարունակում է կրակել հայկական դիր­քերի և բնակավայրերի ուղղությամբ

Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիր­քերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի