08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Ռեինկարնացիա”-ն ու Սուրբ Սարգիսը

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ բարձրաձայնել Սուրբ Վալենտին անունը եւ անդրադառնալ Սուրբ Սարգսի հետ այդ տոնի աղերսին:

Նրա խոսքով, հակագովազդը լավագույն գովազդ է, եւ նշեց, որ Ս. Սարգիսը միշտ եղել է երիտասարդներին բարեխոս Սուրբ՝ արագահաս, բարեխոս, եւ ոչ միայն հայ եկեղեցու, այլեւ ընդհանուր եկեղեցու Սուրբ է ինքը, բայց մեզ՝ հայերիս համար պաշտելի Սուրբ է: Գնալով հայ երիտասարդներն ավելի շատ են կապվում ազգային տոների հետ:

Նույնիսկ մեկ-երկու շաբաթ առաջ սկսվում են պատրաստվել:

 Այսօր՝ ժամերգությունից հետո, կօրհնվի մոմ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի լույսը եւ ջերմությունը, եւ մարդիկ այդ լույսը պիտի տանեն իրենց տուն: Բուն խորհուրդը լինելու է վաղը՝ փետրվարի 14-ին՝ Ս. Պատարագի ժամանակ, որի ընթացքում կկատարվի նորապսակների օրհնությունը: Շատ միջոցառումներ են նախատեսված, սակայն կարելի է առաձնացնել “Ռեինկարնացիա” խմբի բացօթյա համերգը “Պողոսյան պարտեզներում”:

“Ռեինկարնացիա” խմբի  պրոդյուսեր Արամ Սուջյանի  խոսքով, այդ համերգով հիմք է դրվում բարեգործական համերգաշրջանի:

Ի դեպ,  այն հարցին, թե ի՞նչ  կապ կա Ս. Սարգսի տոնի եւ “Ռեինկարնացիա” խմբի միջեւ, պատասխանը կարճ էր՝  հոգեւոր: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ