19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2014

Սպառնացել են դատապարտյալի՞ն

ՀՀ Արդարադատության նախարարության “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դատապարտյալը 2013թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2008թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով “Հրազդան” քրեակատարողական հիմնարկին կից գործող հացի գործարանում, գիշերային ժամերին ՔԿՀ-ի տարածքից բացակայելու նպատակով` […]

Սկանդալ` “Օսկար”-ի հետ կապված. արձանիկներից մեկի վրա արդեն գրված է Լեոնարդո Դի Կապրիոյի անունը /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ում սկանդալ է հասունացել “Օսկար” ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության շուրջ: CNN-ը տեսանյութ է պատրաստել մրցանակաբաշխության անցկացման պատրաստության մասին: Ռեպորտաժում լրագրողներն այցելում են արհեստանոց, որտեղ պատրաստվում են արձանիկները, իսկ վերջում հաղորդավարը ձեռքն է վերցնում դրանցից մեկը։ Ուշադիր հեռուստադիտողները նկատել են, որ այդ արձանիկի վրա գրված է Լեոնարդո Դի Կապրիոյի անունը:  Այս փաստն արագ տարածվել է համացանցում: Ժյուրիի […]

Իշխանության ”աչքից ու ականջից հեռու”

”Փակ համագումարներ անելն ավանդական կուսակցությունների վատ խասիաթներից է։Ըստ ամենայնի՝ ԲՀԿ առաջիկա համագումարն ևս փակ է լինելու՝ գոնե մեկ նիստի մասով։Ինչքանով են փակ համագումարներն օրինական՝ չեմ քննարկում՝ դա թողնելով պատկան մարմինների իրավասությանը։Ես մտածում եմ, որ կուսակցությունները փակ համագումարներ անելով՝ վիրավորում են ընտրողներին՝ սահմանափակելով տեղեկություն ստանալու նրանց իրավունքը։ Սա հատկապես վերաբերում է խորհրդարանական կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են […]

Ինչու Սուրբ Սարգիս, և ոչ Վալենտին

Այս տարի սիրո բարեխոսի` Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 14-ի լույս 15-ի գիշերը: Երեկոյան եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ պատարագ: Այս տոնը հայերը հաճախ շփոթում են կամ նույնացնում Սուրբ Վալեինտինի տոնի հետ, սակայն ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանան`”պետք չէ կապկել ուրիշներին, հայերին ունեն իրենց սիրելի […]

Կքննարկվի Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման կոնկրետ ժամկետը

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հավանական հանդիպումը կարող է քննարկվել երկու երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ հերթական երկխոսության ժամանակ, գրում է ITAR-TASS-ը: Երկու երկրների ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարի վերջին՝ Պրահայում:

Սարկիսովը տեղափոխվեց ”Վոլգա”. պաշտոնական

Եկատերինբուրգի ”Ուրալի” պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է ռուսական մեկ այլ ակումբ` ”Վոլգա”: Ռուսաստանի առաջնության 2012/13 մրցաշրջանում Սարկիսովը ”Ուրալի” կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: ”Վոլգան” Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 19 տուրերից հետո 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Սարկիսովը […]

Գերմանիան պատրաստվում է ավելի հստակ դիրքորոշում հայտնել 1915 թ. մասին. թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մերկել-Էրդողան հանդիպմանը եւ Մերկելի կոչին` կապված Հայոց ցեղասպանության հետ, ասել է, որ այդ հանդիպումից պարզ է դարձել, որ Գերմանիան չի փոխում իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Եվրամիության անդամ լինելու հարցում: Գերմանիան պնդում է տեսակետը, որ Թուրքիան պետք է լինի ասոցացված անդամ: “Կարծում եմ` Գերմանիան պատրաստվում է ավելի հստակ […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 12–ին` ժամը  14:30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

Հանրակացարանը փլուզվել է

 Փետրվարի 12-ին, ժ. 05։15-ի սահմաններում փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը. փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։ Մասնավորապես, հաշվի առնելով շենքի փլուզման վտանգը, մասնաշենքի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականի առաջին կիսամյակում. Երևանի քաղաքապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի