Սարկիսովը տեղափոխվեց ”Վոլգա”. պաշտոնական
Եկատերինբուրգի ”Ուրալի” պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է ռուսական մեկ այլ ակումբ` ”Վոլգա”: Ռուսաստանի առաջնության 2012/13 մրցաշրջանում Սարկիսովը ”Ուրալի” կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
”Վոլգան” Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 19 տուրերից հետո 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Սարկիսովը ”Վոլգայի” կազմում խաղացել է նաեւ 2012-2013 մրցաշրջանում։