18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպառնացել են դատապարտյալի՞ն

ՀՀ Արդարադատության նախարարության “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը 2013թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2008թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով “Հրազդան” քրեակատարողական հիմնարկին կից գործող հացի գործարանում, գիշերային ժամերին ՔԿՀ-ի տարածքից բացակայելու նպատակով` իր նկատմամբ հսկողություն իրականացնող ՔԿՀ-ի հերթափոխի պետերին յուրաքանչյուր բացակայության համար տվել է գումար:

Նշված հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: 

Այնուհետեւ դատապարտյալը դիմում է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իր կողմից նախկինում գրված դիմումին ընթացք չտալ` պատճառաբանելով, որ այն գրել է հոգեկան անկայուն վիճակում:

Դրանից հետո դատապարտյալը ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը իրականում գրել է ՀՀ ԱՆ “Հրազդան” ՔԿՀ աշխատակիցների եւ իրեն անծանոթ դիմակավորված մի խումբ անձանց սպառնալիքների ու իր նկատմամբ գործադրված բռնությունների արդյունքում` նրանց թելադրանքով:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացել է ՀՔԾ կայք էջից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ