19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2014

Մշակույթի ոլորտում աշխատավարձները կբարձրանան

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ: Այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի […]

Պատասխան /վիդեո/

Ձեզ է ուղարկվում, քիչ առաջ Բրյուսելում,  Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ արված տեսագրությունը, որի ժամանակ Ադրբեջանի պատվիրակը հերթական բարբաջանքն ու մեղադրանքն է ուղղում Հայաստանի Հանրապետության հասցեին, որին պատասխանում է Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Քահանան թույլատրել է հավատացյալներին մերկ գալ պատարագների

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գյուղական քահանա Ալեն Փարքերը թույլ է տվել հավատացյալներին պատարագներին գալ մերկ, գրում է Газета.ru-ն: Քահանան ասել է, որ իր “հոտը” պետք է հրաժարվի հագուստի հետ կապված նյութականությունից։ Բացի այդ, հոգևորականը նշել է, որ Աստվածաշնչում նկարագրվող պահերից շատերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գլխավոր հերոսները մերկ են եղել։ “Եթե Աստված մեզ այսպիսին է […]

ՄՄ–ին անդամակցելուց հետո կփոխվի Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ” թերթը գրում է. Մաքսային Միությանն անդամակցելուց հետո սպասվում է, որ կփոխվի Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը։ Ենթադրվում է, որ վառելանյութի շուկայում կակտիվանա ռուսական նավթամթերքների շրջանառությունը։ Չնայած հիմա էլ դրանց ծավալները փոքր չեն։ Ինչպես հայտնի է, Հայաստանն առանց մաքսատուրքերի ռուսական նավթամթերքի ներկրման 300 հազար տոննայի քվոտա է խնդրել։ Դա գրեթե այնքան է, որքան […]

Մի գոռացեք, չեք վախեցնի. Ժամանակ

“Ժամանակ” թերթը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Ներկայացնում ենք մի հատված:   -Նախագահական ընտրություններին կոնկրետ ՀԱԿ-ի անդամները հայտարարել են, որ անիմաստ է թեկնածու առաջադրելը, քանի որ արդեն նախընտրական շրջանում ընտրությունները կեղծելու համար վարչական ու այլ լծակներ են գործադրվում:  – Ես կասեի, որ ՀԱԿ-ի անդամ Լեւոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանի հետ […]

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է, բայց առանց Աժ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների։ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական անդամներից և մեկ ՕԵԿ ներկայացուցչից. «Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը և Արմեն Կարապետյանը, […]

Մխիթարյանն օգնեց ”Բորուսիային” անցնել գավաթի խաղարկության հաջորդ փուլ/վիդեո/

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Դորտմունդի ”Բորուսսիան” մրցակցի հարկի տակ հանդիպեց Ֆրանկֆուրտի ”Այնտրախտին”: Հանդիպմանը գրանցվեց մեկ գնդակ: Հենրիխ Մխիթարյանը անկյունայինից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Սեբաստյան Կելը գլխով գնդակն ուղարկեց դեպի դարպասի աջ անկյնունը: Այնտեղ էլ Պյեր Էմերիկ Օբամեյանգը գլխի հարվածով խփեց հաղթական գնդակը: ”Բորուսսիան” դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մխիթարյանն անցկացրեց ակտիվ հանդիպում և փոխարինվեց 88-րդ րոպեին:  

Վարչապետին անվստահություն են հայտնում, բայց վարչապետի սեփական թեկնածու չունեն.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ այսօր որոշում են կայացնելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն։ Համենայնդեպս թերթի  հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։  Ինքը՝ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ […]

Ռուսները վստահ չեն, որ ՄՄ-ը կայանալու է, բայց հայերը՝ “ջուր չտեսած՝ բոբիկացել են”.Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների մեր աղբյուրներն ասում են, որ այս գերատեսչություններում շնչակտուր աշխատանք է սկսվել տարբեր օրենքների, որոշումների, նորմատիվների մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Հիմնաորումները մոտավորապես այսպիսին են Բելառուս-Ղազախստան այսինչ համաձայնագրին միանալու համար, ՌԴ այսինչ օրենքի այսինչ կետին մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով և այլն:  Ռուս գործընկերները պարզապես ծիծաղում են մերոնց պատրաստակամության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի