18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի գոռացեք, չեք վախեցնի. Ժամանակ

“Ժամանակ” թերթը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Ներկայացնում ենք մի հատված:

 

-Նախագահական ընտրություններին կոնկրետ ՀԱԿ-ի անդամները հայտարարել են, որ անիմաստ է թեկնածու առաջադրելը, քանի որ արդեն նախընտրական շրջանում ընտրությունները կեղծելու համար վարչական ու այլ լծակներ են գործադրվում:

 – Ես կասեի, որ ՀԱԿ-ի անդամ Լեւոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե 7-10 տոկոս են հավաքելու, եւ ինչ իմաստ ունի թեկնածու առաջադրելը: Այդ խոսակցությունը հրապարակվել է: Բացի այդ, նրանց գործընկեր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջադրվել էր, ինչո՞ւ նրան չէին աջակցում: Իսկ ինչ կեղծիքների մասին է խոսքը, կա ՍԴ որոշում, եւ նրանց վստահված անձինք բոլոր տեղերում ստորագրել են արձանագրությունները:

 

Գոյություն ունեցող դժգոհությունների եւ քննադատությունների շրջանակում ոչ իշխանական խմբակցությունները կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են ծրագրում:

 – Մեզ համար զարմանալի չէ կառավարությանն անվստահություն հայտնելու կամ քննադատելու գործելաոճը, քանի որ ամբողջ աշխարհում է այդպես: Բաց խորհրդարանում կառավարության վստահության հարցը որոշվում է կառավարության ծրագրի եւ բյուջեի հաստատման ժամանակ: Անցած տարի այդ փաստաթղթերի ընդունման ժամանակ այդ ուժերը կողմ չեն քվեարկել: Կողմ է քվեարկել մեծամասնությունը, եւ մենք վստահում ենք այս կառավարությանը: Իսկ Սահմանադրության համաձայն` նախագահի գլխավորությամբ քաղաքական մեծամասնությունն է ձեւավորում կառավարությունը: Նրանք ընդամենը կարող են նման հայտարարություններ անել: Եվ որպես պատմական էքսկուրս հիշեցնեմ, որ անցած դարասկզբին ՌԴ-ում բարեփոխումների համար արմատականները քննադատում էին իրենց կառավարությանը եւ վարչապետ Պյոտր Ստոլիպինին:

Եվ նա ամենաշատ քննադատված վարչապետն է եղել, բայց հետո պատմությունը ցույց տվեց, որ նա 20-րդ դարի Ռուսաստանի ամենամեծ ռեֆորմատորն է եղել: Եվ երբ նրան քննադատում էին, այսպես էր պատասխանում՝ մի գոռացեք, չեք վախեցնի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ