14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչու Սուրբ Սարգիս, և ոչ Վալենտին

Այս տարի սիրո բարեխոսի` Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 14-ի լույս 15-ի գիշերը: Երեկոյան եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ պատարագ:

Այս տոնը հայերը հաճախ շփոթում են կամ նույնացնում Սուրբ Վալեինտինի տոնի հետ, սակայն ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանան`”պետք չէ կապկել ուրիշներին, հայերին ունեն իրենց սիրելի տոնը:

Եթե մենք ունենք Սուրբ Սարգիս, իմաստ չենք տեսնում կապկելու մեջ”:

Ասուլիսի մյուս բանախոսը` ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը հավելեց, որ այս տոնը գնալով ավելի ընդունված ու սիրելի է դառնում հայերի համար: ”Ավելի մեծ մասսայականությունէ  հիմա վայելում”:

 Ինչ վերաբերում է նրան, որ շատերը Սուրբ Վալենտինի տոնի անվան տակ ”բիզնես” են անում, ապա բանախոսները շեշտեցին, որ Սուրբ Սարգսի խորհրդանիշերով նվերներ ևս կարելի է պատրաստել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ