09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Ալիկ Սերգեյիչի քեֆի պատճառը. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել։ Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝քեֆ անելիս։ Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը։ Իսկ ակորդեոն չի՞ նվագել ՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ։ Ըստ մեր աղբյուրների, նախկին […]

Քոչարյանի վերադարձը ամոթ է մեր ազգի համար. Ժամանակ

“Ժամանակ” թերթը զրուցել է “Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ։ Հատված հարցազրույցից. Պարոն Միքայելյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս երկու հարցազրույց տվեց, որտեղ շատերն ակնհայտորեն նրա՝ քաղաքականություն վերադարձն են տեսնում: Ի՞նչ կարծիք ունեք նրա հարցազրույցների վերաբերյալ: Սա չի՞ վկայում այն մասին, որ մենք այնքան ենք թուլացել, որ խոցելի քաղաքական գործիչների վերադարձի […]

Կերել է հարսի շորը /ֆոտո/

Հարսի զգեստը ուտելու էր` բառի բուն իմաստովՍովորաբար հարսանեկան զգեստներ ձևավորում և կարում են դիզայներներն ու դերձակները, այս անգամ զգեստի հեղինակը կոլումբացի խոհարար Խուան Մանուելն է, ով Colombiatex ցուցադրության ժամանակ ներկայացրել է իր “նոր դիզայնի” հարսանեկան զգեստները, որոնք նորապսակները կարող էին օգտագործել որպես քաղցրավենիք:  Հարսի զգեստը պատրաստված էր շուրջ 4000 քաղցր գլազուրով պատված վարդի թերթերից: Հարսանեկան ծաղկեփունջը և արդուզարդը ևս […]

Ռոնալդուն միայն երրորդն է

Մադրիրդ ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ ՛՛Ռեալի՛՛ պատմության մեջ միայն երրորդ ֆուտբոլիստը, ով ողջ տարին հանդես է  եկել ՛՛Ռեալի՛՛ կազմում եւ ստացել է ՛՛Ոսկե գնդակ՛՛ մրցանակը: Ավելի վաղ նման արդյունք են ցուց տվել Ալֆրեդո դի Ստեֆանոն եւ Ռայմոն Կոպան: Իսկ ահա Լուիշ Ֆիգուն, Ռոնալդոն եւ Ֆաբիո Կանավարոն, ովքեր նույնպես ստացել են ՛՛Ոսկե գնդակ՛՛ մրցանակը՝ որպես […]

Ընկերնե՛ր, համախմբվեք /վիդեո/

ՀՀ պետական գործիչ, Գյումրու քաղկոմի երկարամյա առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը հրավիրել էր մասնակցելու դեկտեմբերին կայացած Հայաստանի լավագույն մարզիկների մեծարման երեկոյին: Տիկին Դոնարայի խոսքով, ինչքան էլ գյումրեցիներին լոպազ համարեն, այնուամենայնիվ, մշակութային քաղաքից բացի, նաեւ սպորտային քաղաք է: Դոնարա Ասքանազովնան խորհուրդ տվեց համախմբվել սփյուռքի նախարարի շուրջ, քանի որ սպորտն ու […]

Մխիթարյանը խոստանում է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել բարելավել իր խաղային որակները: 24-ամյա ֆուտբոլիստը փորձում է արդարացնել ակումբի ղեկավարության սպասելիքները եւ արդարացնել իր տրանսֆերը: ՛՛Ես ոչինչ չեմ կարող անել, որ ՛՛Բորուսիան՛՛ ինձ համար այդքան թանկ է վճարել: Բայց ես կանեմ ամեն ինչ, որ ակումբը չփոշմանի ինձ ձեռք բերելու համար՛՛,- նշել է […]

Դելիի դատարանն արգելել է մինչեւ ամուսնանալը սեքսով զբաղվել /16+/

Դելիի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` մինչ ամուսնությունը սեռական հարաբերությունները անբարոյական է եւ “հակասում է բոլոր կրոնների հիմքերին”: Դատարանը որոշել է, որ նախաամուսնական կապը եվրոպայից ներթափանցած “անբարո մշակույթի” հետեւանք է: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ մի տղամարդ մեղադրվել է “դիմացինի կամքով բռնաբարության մեջ”: Տղամարդուն մեղադրել է նրա կոլեգան` նշելով, որ նա […]

Պատասխան պիտի տան /վիդեո/

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով օրվա քաղաքական թիվ մեկ հարցին`  Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին,  նկատեց. ”Քոչարյանի հարցերով պիտի զբաղվեն հատուկ ծառայությունները և հարցնեն, թե էդ մարդը այս երկրից ինչքան է գողացել ու թալանել: Բոլորը պիտի պատասխան տան իրենց հանցանքների համար: Խոսել հանցագործների մասին, թե Տիգրանը ինչ ասաց, Քոչարյանը ինչ […]

”Եթե այդքան անտաղանդ ես, որ դեռ պիտի սովորես, ուրեմն պատգամավորական մանդատին արժանի չես” /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ ”Ժառանգություն” խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը հրաժարվելով խմբակցության ղեկավարի պաշտոնից` ինքնամեկուսացվեց: ”Նա պրակտիկորեն չի մասնակցում խմբակցության աշխատանքներին, բայց  նա մեծածավալ աշխատանք կատարեց հանուն Րաֆֆիի կուսակցության”,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանին, ապա նա, իհարկե, չգիտի` որն է մանդատից հրաժարվելու պատճատը, բայց կարծում է, որ դա կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված