06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Եթե այդքան անտաղանդ ես, որ դեռ պիտի սովորես, ուրեմն պատգամավորական մանդատին արժանի չես” /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ ”Ժառանգություն” խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը հրաժարվելով խմբակցության ղեկավարի պաշտոնից` ինքնամեկուսացվեց:

”Նա պրակտիկորեն չի մասնակցում խմբակցության աշխատանքներին, բայց  նա մեծածավալ աշխատանք կատարեց հանուն Րաֆֆիի կուսակցության”,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանին, ապա նա, իհարկե, չգիտի` որն է մանդատից հրաժարվելու պատճատը, բայց կարծում է, որ դա կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված միջանձնային ինչ-որ պատճառ:

”Թևան Պողոսյանի դեպքում միգուցե պատճառն անձնական հարաբերությունների դաշտում պետք է գտնել”:

Իսկ լուրերը, որ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը չէին կարողանում Զարուհի Փոստանջյանի հետ աշխատել` այդ պատճառով էլ հրաժարվեցին, ըստ քաղաքագետի, հնարավոր է, որ իրական լինեն: Սակայն, ըստ Շաքարյանցի` միայն մեկ անձի հետ չպիտի կապել կուսակցության բոլոր խնդիրները:

Սերգեյ Շաքարյանցին զարմացնում է նաև այն, որ հիմա Փոստանջյանը գնացել է արտերկիր ուսումնառության: 

”Ում է պետք է, որ գնա սովորի… նա պետք է հանձնի պատգաավորական մանդատը:

Եթե այդքան անտաղանդ ես, որ դեռ պիտի սովորես, ուրեմն պատգամավորական մանդատին ընդհանրապես արժանի չես, կրթությունդ չի բավարարում, որ օրենսդրական աշխատանքով զբավես, մի նստի, գնա, ուսումդ ստացի”,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ