Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին

Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման […]