07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 18, 2013

Բացի ՛՛Ժառանգությունից՛՛ ոչ մեկին չի վստահում

՛՛Տնտեսությունում ամբողջը հանձնված է օլիգարխներին, ամբողջ տնտեսական ոլորտը: Եթե ինչ-որ փոքր օազիսներ մնացել են օլիգարխիայից դուրս, դա միայն առերևույթ է, ինչ-որ մեկը դա վերահսկում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ կառավարության անդամներն ու վարչապետն, օգտագործելով իրենց լծակները, դառնում են օլիգարխ: ՛՛Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, ապա նորմալ […]

Բրազիլիան հրաժարվել է Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրել

Բրազիլիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Բրազիլիան չի քննարկի ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը: Սակայն բրազիլացի մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել հօգուտ Սնոուդենի` նշելով, որ նրա խնդրանքը պետք է բավարարել, գրում է Interfax.ru-ն: Հիշեցնենք, որ Սնոուդենը, ով այժմ գտնվում է Ռուսաստանում, Բրազիլիայից քաղաքական ապաստան էր խնդրել` փոխարենը խոստանալով […]

“Այդ անբարոյական երեխան փորում է իր փոսը”

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանի անվան շուրջ սկանդալներ հասունացնելը կարծես սովորույթ է դառնում: “Մենք” երիտասարդական շարժման համանախագահ Սևան Աղաջանյանի հետ նրա համագործակցությունը` ավարտվեց վիրավորական հայտարարություններով: Սևան Աղաջանյանը այսօր կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անին նույնասեռական մարմնավաճառների կողմն է անցել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Անի Զախարյանը վերլուծեց այս պատմությունը և պատասխանեց “Մենք”-ի […]

Սյուզան Մարգարյանը ՛՛ոչ՛՛ է ասում պատերազմին եւ բողոքի ակցիաներին /վիդեո/

ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանը չի մասնակցում քաղաքացիական ակցիաներին, որոնց մասնակցություն են բերում նաեւ աստղերը՝ ոմանք սոցցանցերում ընդդիմադիր ակտիվությամբ, ոմանք անձնական մասնակցությամբ բողոքի ակցիաներին: Երգչուհին մասնակցում է միայն այն միջոցառումներին, որոնց նպատակահարմար է գտնում: Ասում է՝ բնույթով հանգիստ մարդ է, դրա համար էլ չի մասնակցում:  Ստեղծագործական կյանքում էլ չի պասիվացել. նոր երգ է ձայնագրել՝ Ռոբերտ Ռոժդենսկու […]

՛՛Քոչարյանը պետք է պատժվի՛՛. Մակեյան

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վստահ է, որ ՀՀ երեք նախագահները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից: ՛՛ՀՀ երեք նախագահները պետք է քաղաքական արենայից դուրս մղվեն, քանի որ բոլորը կրում են իրենց պատասխանատվությունը երկրի այս վիճակի համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ շեշտելով, որ 2008 թ-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շանս ուներ՝ դաս քաղելով անցյալից […]

Հայաստանում ծնելիության մակարդակը իջել է

“Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով  Հայաստանում` 1,9%-ով նվազել է ծնելիության թիվը, և 3%-ով նվազել են մահվան դեպքերը”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: “30.477  ծնունդ է գրանցվել այս տարի, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա: Մահվան դեպքերը նախորդ […]

Հերթական անգամ “հուղարկավորել են” Գորբաչովին

ԶԼՄ-ները հերթական անգամ “հուղարկավորել են” ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին: Համացանցում նախօրեին այս էլ որերորդ անգամ լուրեր տարածվեցին, որ Գորբաչովը մահացել է: Լուրը հայտնել էին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թվիթերյան կեղծ էջից, գրում է topnews.ru-ն:    Գերմանիայի ԱԳՆ-ն շատ արագ արձագանքեց այս լուրին`նշելով, որ վերոնշյալ էջն իրական չէ եւ չի պատկանում արտգործնախարարին: Գորբաչովի օգնականն էլ այս […]

Շրջադարձ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախում հանդիպել են քաղաքացիական սեկտորի հետ

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են խաղաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի