04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հերթական անգամ “հուղարկավորել են” Գորբաչովին

ԶԼՄ-ները հերթական անգամ “հուղարկավորել են” ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին: Համացանցում նախօրեին այս էլ որերորդ անգամ լուրեր տարածվեցին, որ Գորբաչովը մահացել է: Լուրը հայտնել էին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թվիթերյան կեղծ էջից, գրում է topnews.ru-ն:   

Գերմանիայի ԱԳՆ-ն շատ արագ արձագանքեց այս լուրին`նշելով, որ վերոնշյալ էջն իրական չէ եւ չի պատկանում արտգործնախարարին:

Գորբաչովի օգնականն էլ այս կապակցությանբ հայտարարել է, որ անձամբ նախկին նախագահն արդեն տեղյակ է իր “մահվան” մասին լուրերից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ եւս նման լուրեր տարածվեցին, սակայն այդ անգամ հակերները կոտրել էին ինտերնետային լրատվական կայքն ու նման լուր տեղադրել այնտեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ