03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Այդ անբարոյական երեխան փորում է իր փոսը”

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանի անվան շուրջ սկանդալներ հասունացնելը կարծես սովորույթ է դառնում: “Մենք” երիտասարդական շարժման համանախագահ Սևան Աղաջանյանի հետ նրա համագործակցությունը` ավարտվեց վիրավորական հայտարարություններով:

Սևան Աղաջանյանը այսօր կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անին նույնասեռական մարմնավաճառների կողմն է անցել:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Անի Զախարյանը վերլուծեց այս պատմությունը և պատասխանեց “Մենք”-ի համանախագահի հայտարարությանը.

“Պատմությունը էսպես սկսվեց, որ ինքը ինձ գտավ` գրեց, որ Անի ջան մենք այսպիսի ստորագրահավաք ենք սկսել, որով ուզում ենք Կոմայգին երեխաներին վերադարձնել: Ես շատ ուրախացա, որ կան այնպիսի երիտասարդներ, որոնք այդպիսի քայլ են ուզում անել ”,-պատմեց Անին, հավելելով, որ ընդառաջելով երիտասարդներին ինքն էլ գնացել է` ստորագրել, և կանգնել նրանց կողքին` պաշտպանելով նրանց գործը:

“Դրանից հետո ինտեռնետով ամբողջ օրը տարբեր տրանսվեստիտի, տարբեր մարմնավաճառի նկարներ սկսեցին տարածել:Մեկնաբանելով, որ միևնույն է այդ նկարները համացանցում կան: Ես դիտողություն արեցի, որ չի կարելի, այսօր երեխաներն էլ են օգտվում համացանցից և այդ մարմնավաճառների նկարները տարածելով` դուք հիմա պայքարում ե՞ք դրանց դեմ, թե՞ հակառակը այսպես ասած` իրենց անվճար գովազդն եք ապահովում: Դրան հետևեցին իմ հասցեին արված ահավոր արտահայտությունները….”,-նշեց հասարակական-քաղաքական գործիչը:

Անի Զախարյանը կարծում է, որ Սևան Աղաջանյանը իր անունը շահարկելով փորձում է ինքնահաստատվել.”Դա արդեն հիվանդագին մտածողություն է այդ երեխայի մոտ, այդ անբարոյական երեխայի մոտ: Նա ինձ համար ընդհամենը երեխա է և ես չեմ էլ ուզում նրա դեմ քայլեր ձեռնարկել: Բայց իր փոսը` նա ինքն է փորում”,-հավելեց Անի Զախարյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ