01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացի ՛՛Ժառանգությունից՛՛ ոչ մեկին չի վստահում

՛՛Տնտեսությունում ամբողջը հանձնված է օլիգարխներին, ամբողջ տնտեսական ոլորտը: Եթե ինչ-որ փոքր օազիսներ մնացել են օլիգարխիայից դուրս, դա միայն առերևույթ է, ինչ-որ մեկը դա վերահսկում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ կառավարության անդամներն ու վարչապետն, օգտագործելով իրենց լծակները, դառնում են օլիգարխ:

՛՛Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, ապա նորմալ երկրում վարչապետը պետք է գոնե մինիմալ հրաժարական տար: Նա իր վեց տարվա բարեփոխումների արդյունքում չորս միլիարդ արտաքին պարտք է կուտակել մեր երկրի համար՛՛,-նկատեց Մակեյանը:  Նրա խոսքով՝ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը ևս քաղաքական նպատակահարմարությունից է դուրս եկել, սակայն Մակեյանը չբացառեց` ”կամ լրիվ անկախ է դարձել այդ տղան՛՛: 

 Անդրադառնալով ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ ՍԴ դիմումին՝ նա ասաց, որ իրենք կողմ են պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը, սակայն չեն մասնակցում: 

՛՛Չենք մասնակցում, քանի որ բացի ՛՛Ժառանգությունից՛՛, մենք չենք վստահում մնացած ուժերին, նրանց ազնվությանը, բայց ինչ անում են ճիշտ են անում, ինչպես կարելի է  այս իշխանություններին վստահել, նա բառի բուն իմաստով գող է՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ