04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2013

Այդ պատճառով ԲՀԿ-ը դուրս եկավ կոալիցիայից

”Իհարկե, մենք պետք է ի վերուստ չմտածենք… կան քաղաքականության մեջ տարբեր դիրքորոշումներ, գործիքներ: Մենք գտել ենք, որ այդ տարիներին երբ եղել է  երկնիշ տնտեսական աճ և այլն, կար առաքելություն ու մենք  պիտի գնայինք այդ առաքելությունն իրականացնելու ճանապարահով”,-այսօր ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի մեղքը չկա ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար, չէ որ տարիներ շարունակ եղել […]

“Լեռնահայաստանի Արծիվ”-ը՝ Արարատի մարզպետին

Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար օրերս “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզպետին հուշամեդալը անձամբ հանձնեց “Հայոց արծիվներ”-ի նախագահ,  սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Նշենք, որ կազմակերպությունը Արարատի մարզի դպրոցներին նվիրեց նաեւ օդամղիչ հրացաններ:

Ցեղասպանության կոնվենցիայի 65-ամյակին նվիրված միջոցառումներ ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 9-ին և 12-ին ՄԱԿ–ի կենտրոնատեղիում կազմակերպվել էին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարևորությունը և նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում: Քննարկմանը մասնակցող ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Ռաֆայել Լեմկինի ներդրումը կոնվենցիայի մշակման և վերջինիս անփոխարինելի դերը […]

Եթե իշխանությունը չվախենար /վիդեո/

 ”Մենք տեսնում ենք, թե Ուկրաինան ինչպիսի ուղղություն է իրականացնում: Իրենք կողմնորոշվել են դեպի ԵՄ,”,-այսօր կրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` եթե իշխանությունները  չվախենային, ապա մենք ևս այդ ուղղությամբ կգնայինք ու ոչ միայն մեծածավալ գումարներ կստանայինք, այլև արտադրություն կբերվեր Հայաստան: Իսկ այս իշխանությունը, նրա գնահատմամբ, միայն սեփական գրպանի հարստացման մասին է […]

Արծիվների օդամղիչ հրացանները՝ Արարատի մարզում /ֆոտո/

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների […]

Բելգիայի սենատը հավանության է արժանացրել երեխաների նկատմամբ էֆթանազիայի կիրառումը

Բելգիայի սենատը 50 կողմ 17 դեմ ձայնով ընդունել է անչափահասների նկատմամբ էֆթանազիա կիրառելու մասին օրենքի նախագիծը, տեղեկացնում է The New York Times-ը: Համաձայն օրինագծի` անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էֆթանազիա կկիրառվի այն դեպքում, եթե հիվադն անտանելի ցավեր ունի, իսկ մահն անխուսափելի է:   Այս տարվա նոյեմբերին 16 մանկաբույժներ դիմել էին տեղի Ազգային ժողովին` նշելով, որ չի […]

Կառավարությունը տնտեսապես հիմնավորված չի համարում

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  կառավարությունը անհետեւողական եւ անհասկանալի դիրքորոշում է ցուցաբերում “Զվարթնոց” օդանավակայանի կլոր շենքի քանդման հարցում:  Հանրային Խորհուրդը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել, որ շենքը ծառայի հետաքրքիր ներդրումների եւ վերածվի կոթողի: Մինչդեռ, ըստ նրա, կառավարությունը համարում է, որ շենքի պահպանման ծախսերը տնտեսապես հիմնավորված […]

Սասունը բանացու չի, Նիկոլն էլ՝ դեռ ջահել է

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի դեմքերի հետ նախօրեին քննարկել է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ մյուսների կողմից ստեղծած ”Քաղաքացիական պայմանագիրը”: Նա ոչ դրական, ոչ բացասական է արտահայտվել նախաձեռնությանը, այլ անդրադարձել է անձերին: Առաջին նախագահը նշել է, թե Սասուն Միքայելյանը քաղաքականության մեջ “բանացու” չէ, շարժիչը լինելու է Նիկոլը: “Այդ երիտասարդը կարող […]

Առաջ չընկնենք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ասուլիսում վերահաստատեց, որ ԲՀԿ-ը չի կարող կիսել բյուջեի իրականացման  պատասխանատվությունը: ”Մենք դեմ ենք քվեարկել միաձայն: Մեր մի շարք ելույթներում մենք ցույց տվեցինք, որ  հատկապես հարյուր միլիարդ դրամի ավելացումն այս տարվա բյուջեում, երբ որ նշվում էր, որ հարկային վարչարարություն չի ավելանալու, հարկային բեռը ավելացում մենք չենք ունենալու, այսպես է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի