04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2013

Որտեղ լավ գործ կա, ՕԵԿ-ն այդտեղ է

՛՛Սոցիալական բյուջե էր եւ մի շարք կարեւորագույն ուղղություններ ուներ՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ 2014 թվականի բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները հիմնականում ընդունվել են: Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչի հետ կապված Սահմանադրական դատարան բողոքարկելու ոչ իշխանական ուժերի որոշմանն ապա պատգամավորը նշեց, որ դա իրավունք […]

Հեղափոխությունը սկսել ֆեյքերից

 “Վերելք” քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքի իր էջում առաջարկում է հեղափոխությունը սկսել ֆեյքերից: “Հարկավոր է սկսել ֆեյքերից ազատվելով: Այն տղամարդը, որը չունի համարձակություն իր դեմքով ներկայանալ ու կարծիք հայտնել, պիտի տեղ չունենա մեր շրջապատում: Սկսեցինք: ՀԳ.  /Կանայք էլի ոչինչ/ “,-գրել է նա:

Կմեկնարկի “Կին” միջազգային փառատոնը

Վաղը Երեւանում կմեկնարկի ”Կին” միջազգային փառատոնը, որն այս տարի կնշի հոբելյանական 10 տարին: Այս տարվա փառատոնին ներկայացված են 82 ֆիլմեր` 27 երկրներից` Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իսրայել, Իսպանիա եւ այլն: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը: Փառատոնի հիմնական նպատակը, ըստ բանախոսի, կին ռեժիսորների վրա ավելի մեծ ուժադրություն հրավիրելն է: “Կին ռեժիսորները քիչ են, քանի որ կանանց քիչ տեղ […]

Վայք – Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում: Դժվարանցանելի է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար): Ավտոճանապարհների զգալի մասում տեղ – տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք – Ջերմուկ  ճանապարհահատվածը: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին […]

Կլիչկոն պայմանավորվածությո՞ւն է ունեցել “Բերկուտի” ջոկատայինների հետ /վիդեո/

Գերմանացի լրագրողները մի տեսանյութ են նկարահանել Կիեւի Մայդանում, որտեղ իբր ուկրաինական Ուդար կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն եւ Արթուր Պալատնին պայմանավորվածություն են ձեռք բերում “Բերկուտ” հատուկ ջոկատայինների հրամանատարի հետ` բախումների իմիտացիա ստեղծելու վերաբերյալ: Սակայն տեսանյութը շատ կարճ է եւ համացանց է դրվել ոչ թե գերմանացի լրագրողների, այլ Viktor Yushchenko օգտատիրոջ կողմից, որն ի դեպ, կեղծ էջ է:

Սարկավագի պատվելի կոչում ունեցողը իրավունք չունի. բաց նամակ

Բաց նամակ Լարկո-Գրուպ  ընկերությունից Անդրանիկ սարկավագ Մանուկյանին Ուշադրությամբ ծանոթացանք Սայաթ-Նովա փողոցի հարակից տարածքում ընթացող շինարարության   վերաբերյալ Ձեր հրապարակային ելույթներին և հնչեցված կարծիքներին: Լարկո-Գրուպ ընկերության  հիմնադրի բաց նամակում  առիթ ունեցել ենք տարակուսանք հայտնել մեր Հայաստան երկրի քաղաքացիների  իբր օրինական շահերի  պաշտպանության վերաբերյալ մոդայիկ   դարձած, իրականության հետ կապ չունեցող  և սեփական  հեղինակությունն ամրապնդող առանձին հասարակական-քաղաքական […]

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ

Եվրախորհրդարանն Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Եվրոպական միությանը քաղաքական ամենաբարձր մակարդակով անհապաղ միջնորդական առաքելություն ստեղծել, որը կօգնի խաղաղ լուծում գտնել այդ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի համար, գրում է korrespondent.net-ը: Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել վերացնել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը։ Բանաձևն ընդունվել է Ստրասբուրգում՝  Եվրախորհրդարանի պլենար նիստի շրջանակներում։  Եվրոպական խորհրդարանն անդրադարձել է Կիևում […]

Նոր մեղադրյալներ կան. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը շարունակում է քննել «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործը։ Տեղեկացանք, որ 3 օր առաջ նոր մեղադրյալ է ներգրավվել՝ ընկերության գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրօր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով)։ Գլխավոր հաշվապահից ընդամենը քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի