18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արծիվների օդամղիչ հրացանները՝ Արարատի մարզում /ֆոտո/

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգեւատրմամբ, հայրենասիրական համերգներով, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացմամբ եւ Հայաստանի Հանրապետության ավագ ու միջնակարգ դպրոցներին, տարբեր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) նվիրելով:

          Կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կազմակերպել էր  մարզի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ, որին ներկա էր նաեւ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը եւս մեկ անգամ խիստ կարեւորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաեւ կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը:

“Արժանապատի՛վ  մտավորականներ, միշտ գիտակցեք, որ դուք արդեն տվել եք եռամիասնության արժեքային համակարգով ապրող, ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս “Հայոց Արծիվների”, ի դեմս Ձեր հայրենասեր, քրիստոնյա զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղը արեւի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ եւ հզոր Հայաստան: Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը”,-ասաց Ասրյանը:

        Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր եւ բարերար անհատների շնորհիվ կազմակերպության նախագահությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական եւ միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների եւ Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաեւ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին (ընդամենը՝ 2.150)  նվիրում է օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) (յուրաքանչյուր կրթօջախին եւ մասնաճյուղին 1 լրակազմ օդաճնշիչ հրացան)` բոլոր կրթօջախներում սովորող աշակերտների, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում ռազմահայրենասիրական ոգին անընդհատ բարձր պահելու նպատակով:

 

        Խաչիկ Ասրյանը երախտագիտություն եւ շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին եւ ռուսաստանաբնակ, “Մոնարխ” ընկերության հիմնադիր, մեծ հայրենասեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին ու մեծ հայրենասեր Արմեն Գինոսյանին, ինչպես կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու, այնպես էլ 400 կրթօջախներին օդաճնշիչ հրացաններ գնելու եւ նվիրելու համար:

 

 

          

 

 

      “Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի տեղեկատվության եւ

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ