14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սասունը բանացու չի, Նիկոլն էլ՝ դեռ ջահել է

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի դեմքերի հետ նախօրեին քննարկել է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ մյուսների կողմից ստեղծած ”Քաղաքացիական պայմանագիրը”:

Նա ոչ դրական, ոչ բացասական է արտահայտվել նախաձեռնությանը, այլ անդրադարձել է անձերին: Առաջին նախագահը նշել է, թե Սասուն Միքայելյանը քաղաքականության մեջ “բանացու” չէ, շարժիչը լինելու է Նիկոլը:

“Այդ երիտասարդը կարող է, եւ հենց հույսը նա կլինի: Բայց դե ջահել է: Շատ աշխատանք ունի անելու, մինչեւ քաղաքական գործիչ դառնա”,-ասել է Տեր Պետրոսյանն ու հուսադրել կուսակիցներին, որ չխառնվեն:

“Ընդդիմությունը ՀԱԿ-ն է լինելու, այնպես որ գիտակցեք դա”,-եզրփակել է Տեր-Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ