12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2013

Կառավարությունը հուշանվերներ գնելու համար հսկայական գումարներ է ծախսում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար, ընդ որում, հիմնականում դրանք գնել են “Ագուլիս մեկ” ՍՊԸ-ից։ Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին՝ 159 հազար դրամի, նոյեմբերի 15–ին 441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին՝ 993 հազար դրամի հուշանվերներ են գնել։ Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել, […]

Բնապահպանության նախարարության անգործությունն ու Ջերմուկի աղբանոցը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում։ “Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, եւ աղբը գետակն է թափվում եւ աղտոտում շրջակա միջավայրը։ Բայց պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առավել անմխիթար վիճակում է. հարցն այն է, որ “168 ժամը” […]

Մեծամորի մանկապարտեզները փակվել են. Առավոտ

 “Առավոտ” թերթը գրում է, որ մինեւ  գարուն Մեծամորի մանկապարտեզները չեն աշխատի: “Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի երեք մանկապարտեզներն արդեն քանի օր է` չեն գործում: Մեծամորի քաղաքապետարանից մանուկների ծնողների դժգոհություններին ի պատասխան հայտնել են, որ մանկապարտեզները 4 ամիս էլ չեն աշխատելու, քանի որ ջեռուցման խնդիր ունեն: Մանկապարտեզների դայակ-դաստիարակներն էլ հարկադիր պարապուրդի մեջ են: “Առավոտի”  հետ զրույցում ծնողները […]

Հայաստանի անունը չկա. 168 ժամ

Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնակի խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանն ունի “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրին (ՀՄԾ) դիմելու հնարավորություն։ “168 ժամ”-ին հայտնի է  դարձել, որ  “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիան կատարել է իր ընտրությունը. աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը։ ՀՄԿ խորհուրդը նաեւ որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել եւ վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, […]

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է գալիս. Հայկական ժամանակ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը  “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել է, որ  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ տարի այցելելու է Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմության։ Քերին 2014-ին ՀՀ այցելելու խոստում է տվել Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Տարոնի թեզը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, առաջիկայում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է պատրաստվում թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։ Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղինստիտուտը, այժմ էլ Գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ “Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի