03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեծամորի մանկապարտեզները փակվել են. Առավոտ

 “Առավոտ” թերթը գրում է, որ մինեւ  գարուն Մեծամորի մանկապարտեզները չեն աշխատի:

“Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի երեք մանկապարտեզներն արդեն քանի օր է` չեն գործում: Մեծամորի քաղաքապետարանից մանուկների ծնողների դժգոհություններին ի պատասխան հայտնել են, որ մանկապարտեզները 4 ամիս էլ չեն աշխատելու, քանի որ ջեռուցման խնդիր ունեն: Մանկապարտեզների դայակ-դաստիարակներն էլ հարկադիր պարապուրդի մեջ են:

“Առավոտի”  հետ զրույցում ծնողները դժգոհեցին, որ գրեթե ամեն ձմեռ այդ վիճակն է եւ մանուկների մանկապարտեզ հաճախելու հարցն այդպես էլ չի լուծվում, հատկապես, որ Մեծամորում հիմնականում բնակվում են ՀԱԷԿ-ի՝ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները, որոնց երեխաները խնամող չունեն: Որոշ ծնողներ ստիպված են եղել աշխատանքի չգնալ, մինչեւ որ լուծեն երեխային խնամող գտնելու հարցը: Որոշ ծնողներ էլ դայակ են վարձում՝ մանկապարտեզի վարձից տասնյակ անգամ ավելի վճարելով նրանց ծառայությունների դիմաց”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ