11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բնապահպանության նախարարության անգործությունն ու Ջերմուկի աղբանոցը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում։

“Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, եւ աղբը գետակն է թափվում եւ աղտոտում շրջակա միջավայրը։ Բայց պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առավել անմխիթար վիճակում է. հարցն այն է, որ “168 ժամը” հարցում էր ուղարկել ԲՆ՝ հետաքրքրվելով, թե այդ կառույցը Ջերմուկ քաղաքի աղբանոցի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ինչպես է գնահատում, եւ երբ են այդ տեղանքում բնապահպանական ուսումնասիրություններ կատարվել, ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել։

Նախարարությանը մոտ 1 ամիս պահանջվեց 4 տող գրելու համար. “Ջերմուկ քաղաքի աղբանոցի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունն առայժմ չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության””,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ