13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կառավարությունը հուշանվերներ գնելու համար հսկայական գումարներ է ծախսում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար, ընդ որում, հիմնականում դրանք գնել են “Ագուլիս մեկ” ՍՊԸ-ից։

Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին՝ 159 հազար դրամի, նոյեմբերի 15–ին 441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին՝ 993 հազար դրամի հուշանվերներ են գնել։ Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել, ավելի քան 905 հազար դրամի հուշանվեր գնել է “Վալերի Ստեփանյան” ԱՁ-ից, 230 հազար դրամի հուշանվեր՝ “Արեւնակ”, 528 հազար դրամի հուշանվեր էլ՝ “Գոլդն րեյպ արմաս” ընկերություններից եւ այսպես շարունակ։ Այնպիսի տպավորություն է, որ գործադիրում “անցումային” տրամադրություններ են, եւ հուշանվերների փոխանցումը խիստ արդիական է”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ