Կիեւում իրավիճակը սրվում է. կան վիրավորներ

Այս գիշեր Կիեւում բախումները շարունակվել են, կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր առավոտյան Կիեւի կենտրոնական փողոցներից մեկի բարիկադների մոտ վերսկսվել են Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումները, անհայտ անձինք այրել են բարիկադները, տեղեկացնում է vesti.ru-ն: Բարիկադներն ամբողջովին արգելափակվել են, իրավապահները փակել են բոլոր մուտքի ճանապարհները՝ սաղավարտներով խիտ շարք կազմելով: Ցուցարարները բարիկադների ետեւում բարձրախոսներով […]