04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2013

Տոներին ընդառաջ. Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը /ֆոտո/

Ամենամյա ավանդույթի համաձայն Իտալիայի Ումբրիա շրջանում վառվել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը։  Այս հետաքրքիր տոնածառն իրենից ներկայացնում է եղեւնու ուրվագիծ, որը գտնվում է Ինջինո լեռան ստորոտին։ Տոնածառը ստեղծվել է 1040 նեոնային լամպերից, այն  ունի 950 մ երկարություն, 450մ լայնություն, իսկ դրա գագաթը զարդարող աստղն իր գույները փոխում է ամեն 5 րոպեն մեկ։ Այս տոնածառը գրանցվել […]

Պուտինի ամուսնալուծությունը`տարվա իրադարձություն

Ռուսական Яндекс որոնողական համակարգը անց է կացրել 2013-ի ամենահիշատակվող իրադարձությունների ուսումնասիրություն: Տարվա ամենահեղինակավոր իրադարձություն է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա կնոջ` Լյուդմիլա Պուտինայի ամուսնալուծությունը, գրում է lenta.ru-ն: Ամենահիշատակվող իրադարձությունների շարքում երկրորդը ռուսական Չելյաբինսկ քաղաքում երկնաքարի ընկնելն է: Ռուսական որոնողական համակարգում ամենաշատ փնտրված թեմաներից են նոյեմբերի 17-ին Կազանում տեղի ունեցած ավիավթարը, Ալլա Պուգաչյովայի ու […]

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների […]

Անի Քոչարը նույնպես դեմ է

Նա միացել է կենսաթոշակային պարտադիր վճարների քաղաքացիական նախաձեռնությունը   Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը նույնպես միացել է ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների քաղաքացիական նախաձեռնությունը: Այս առիթով զրուցել ենք նրա հետ և պարզել դեմ լինելու հիմքերը:   –Ինչո՞վէպայմանավորված«Դեմեմ»ակցիայինմիանալուորոշումը: – «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ և մի շարք այլ անընդունելի դրույթների հետագա կիրառմանն եմ […]

Երեւանի ավագանին հաստատել է Երեւան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը

Դեկտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն են ներկայացվել  Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա, ինչպես նաև 2014թ. միամյա ծրագրերը, որոնց հիմնական նպատակը, ինչպես այն ներկայացնելիս նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները նախանշելն է՝ հաշվի առնելով առկա  հիմնախնդիրները, որոնք փաստաթղթերում ներկայացված են ըստ առանձին ոլորտների: […]

Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ Նախագահին եւ ՀՀ Կառավարություն

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը:   Քննարկելով Հանրային խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթուղթը, Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումները և դրանցում առկա դժգոհությունները, մտահոգություններն ու առաջարկությունները՝ Հանրային […]

Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի “գաղտնիքը” /օրվա կադր/

Այսօր Ազգային ժողովի նիստի ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ դուրս եկավ նիստերի դահլիճից: Շատ կարճ տեւած առանձնազրույցից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ էին զրուցում: ԱԺ նախագահը նշեց, որ նիստ է վարում և լրագրողների հարցերին հետո կպատասխանի: ՛՛Մի քանի օրից Ձեզ կհրավիրեմ, հարցերին կպատասխանեմ՛՛,-ասաց և վերադարձավ նիստերի դահլիճ։ Փորձեցինք Գագիկ Ջհանգիրյանից […]

Ֆուտբոլի աշխարհը ցնցած Լիմայի հետ

Բրազիլացի մոդել Ֆեռնանդա Լիման, որը ֆուտբոլային երկրպագուների վրա մեծ տպավորություն է թողել աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ, կմասնակցի ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպված հերթական միջոցառմանը: Այս անգամ Լիման հրավիրվել է ՛՛Ոսկե գնդակի՛՛ մրցանակաբաշխությանը մասնակցելու, որը կայանալու է 2014թ. հունվարի 13-ին Ցյուրիխում: Նշենք, որ բացի ՛՛Ոսկե գնդակից՛՛ այդ օրը հայտնի են դառնալու այլ մրցանակակիրներ եւս: Մասնավորապես որոշվելու է նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի