05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2013

“Դեմոկրատիան պահանջում է հաշվի նստել”/վիդեո/

ՀՀ գլխավոր Մարքսիստ Դավիթ Հակոբյանը չնայած Մաքսային միության գլխավոր ջատագովներից է, սակայն նրան դուր չի գալիս ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: “Ես սլավոնական գեոքաղաքական օրբիտայում Հայաստանի դերն ու նշանակությունը կանխագուշակել եմ դեռևս 99 թվականի մայիսի 18-ին : Բայց դեմոկրատիան պահանջում է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ և ռեֆերենդում անել, որպիսի հանգիստ խղճով […]

Նորոգվում են Երևանի մշակութային օջախները

Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում  ավարտվել են թվով  16  գրադարանների   շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Այսպիսով, ամբողջությամբ  լուծվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության  բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով տեղային ջեռուցման համակարգ է անցկացվել նաև Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտվել են ծրագրով  նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների  շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է […]

Արտաքին աշխարհի հետ կապը խզվում է. Սիրիայում անջատել են հեռախոսակապն ու ինտերնետը

Այսօր առավոտվանից Սիրիայում անջատել են ինտերնետն ու հեռախոսակապը, գրում է Газета.Ru-ն: Ըստ տեղական հեռուստաընկերությունների` համացանցի անջատման պատճառը եղել է լարերի հետ կապված խնդիրը: Իսկ թե ինչու են անջատել հեռախոսակապը, անհայտ է: Սակայն առավել հավանական է, որ արտաքին աշխարհի հետ կապի խաթարումը եղել է ուժային կառույցների եւ ընդդիմադիրների բախումը:

Սերժ Սարգսյանը կհեռանա՞. Գրիգորիչը` Նիկոլին

”Գլուխ է գովացել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով պատգամավոր, ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր հայտարարեց, որ իրենք հասնելու են նրան, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները զրկվեն իշխանությունից: Հարցրինք` ինչպես է վերաբերում քաղաքական դաշտում նոր շարժման ծննդին. ”Գաղափարն այն միակ գաղափարն է, որ բոլոր քաղաքական ուժերն […]

Նորակոչիկները իրենց ծառայության վայրն ընտրեցին վիճակահանությամբ. նրանց արգելվեց հեռախոսով հաղորդակցվել /ֆոտո, վիդեո/

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, այսօր լրագրողները եղան կենտրոնական հանրապետական հավաքակայանում՝ հետեւելու զորակոչի ընթացքին: Առաջին անգամ 2013թ. ձմեռային զորակչոին՝ նորակոչիկներն իրենց ծառայության վայրը ընտրում են վիճակահանությամբ: ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանի խոսքով, վիճակահանության վերաբերյալ մինչ օրս թեթևակի բողոք էլ չկա: Բոլորը թերեւս գոհ են: Վիճակահանությունը իրականցվում է ծնողների ներկայությամբ: “Աշխատում ենք, որպեսզի առողջական խնդիրներ […]

Չեմ էլ համեմատվում Տեր-Պետրոսյանի հետ /վիդեո/

”Ես զինվոր եմ, ես գերեզմանին էլ չարժանանամ, պարտավոր եմ հրապարակում զոհվել հանուն ժողովրդի”,-այսօր մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ազատամարտիկ, ”Քաղաքացիական պայմանագրի” կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը` ի պատասխան հարցի, թե ինչու պետք է ժողովուրդը իրենց շարժմանը հավատա: ”Մենք մեր գործունեությամբ պետք է կարողանանք ապացուցել ժողովրդին, մենք ուզւոմ ենք այս պայքարը ժողովրդի հետ սկսենք”,-հավելեց նա: […]

“Ժառանգություն”-ը բացասական է գնահատում

 “Ժառանգություն” կուսակցությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը եւ խորին ափսոսանք է հայտնում, որ դրա արդյունքում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովում չկայացավ երեքեւկես տարի բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: “Ժառանգությունը” գոհացուցիչ չի համարում Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը: Կուսակցությունը ողջունում է Վիլնյուսի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, այդ փաստաթղթում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների […]

Ջորջ Քլունին նույնպես աջակցում է /վիդեո/

Հայտնի դերասան Ջորջ Քլունին բռնցքամարտիկներ, «Եվրամեյդանի» աջակիցներ Վլադիմիր եւ Վիտալի Կլիչկոներին վիդեոհաղորդագրություն է ուղարկել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներին: Այդ մասին Կլիչկո եղբայրները գրել են Թվիթերի իրենց էջում, տեղեկացնում է Газета.Ru-ն: «Ես դիմում եմ Ուկրաինայի բոլոր քաջ բնակիչներին, որոնք առաջ են շարժվում եւ ոչ թե հետ: ԱՄՆ-ը աջակցում է նրանց, […]

Հանձնարարվել է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին նախազգուշացնել` ապահովել պատշաճ սպասարկում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու և անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաև գիշերային ժամերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից  բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի