06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չեմ էլ համեմատվում Տեր-Պետրոսյանի հետ /վիդեո/

”Ես զինվոր եմ, ես գերեզմանին էլ չարժանանամ, պարտավոր եմ հրապարակում զոհվել հանուն ժողովրդի”,-այսօր մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ազատամարտիկ, ”Քաղաքացիական պայմանագրի” կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը` ի պատասխան հարցի, թե ինչու պետք է ժողովուրդը իրենց շարժմանը հավատա:

”Մենք մեր գործունեությամբ պետք է կարողանանք ապացուցել ժողովրդին, մենք ուզւոմ ենք այս պայքարը ժողովրդի հետ սկսենք”,-հավելեց նա:

Սասուն Միքայելյանը նշեց, որ պայքարի ընթացքում կլինեն հանրահավաքներ, միայն թե պահանջ լինի: Նա վստահ է նաև, որ այս նոր ուժի ձևավորման կարիքը կար: ”Նոր ուժի կարիք կա, նորմալ ընդդիմություն կդառնանք, ուրիշ տարբերակ չունենք, մեզանից յուրաքանչյուրն իրավունք չունի լռել, 1915-ին էլ է այսպես եղել”-շեշտեց նա:

Դիտարկմանը, թե իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ երեք նախագահները կործանեցին երկիրը, չի կարծում, որ ՀՀ երեք նախագահները նրան կարող են դավաճան համարել, Միքայելյանը պատասխանեց.  ”Դավաճանում են հայրենիքն ու ժողովրդին, ես չեմ դավաճանել ոչ ժողովրդին, ոչ հայրենիքին”:

Հիշեցնենք, որ այդ հարցազրույցից հետո Տիգրան Առաքելյանը գրել էր. ”Թո՛ղ, ինձ ների իմ ընկեր Սասունը, բայց երբեք ես չեմ համարել նրան, որպես լավագույն քաղաքական գործիչ..”: Այս մասին Միքայելյանը նշեց. ”Տիգրան Առաքելյանը չպետք է որոշի իմ տեղը, ես որպես քաղաքական գործիչ չեմ էլ համեմատվում Լևոն Տեր-Պետրոսյնաի հետ”:

 Մեր զրուցակին անդրադարձավ նաև ազատամարտիկներին ու այլ խնդիրներին: Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ