02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կհեռանա՞. Գրիգորիչը` Նիկոլին

”Գլուխ է գովացել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով պատգամավոր, ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր հայտարարեց, որ իրենք հասնելու են նրան, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները զրկվեն իշխանությունից:

Հարցրինք` ինչպես է վերաբերում քաղաքական դաշտում նոր շարժման ծննդին. ”Գաղափարն այն միակ գաղափարն է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ձգտում են իրագործել, այսինքն` նորություն չկա` տեսնել լավ Հայաստան, ամեն ինչը կարգավորված, արտագաղթը նվազի, կոռուպցիան վերանա: Այնուհանդերձ որպես շարժում, կարծում եմ, եթե այսպես չանձնավորվի, ընդդիմիր մոտեցում է:

Միշտ էլ ասել ենք` ընդդիմությունն իր տեսակետները պետք է հաղորդի, և մենք էլ պիտի կարողանանք ավելի վճռական լինել մեր տեսակետների մեջ` բայց նաև ընդունելով շատ-շատ խնդիրներ”,-նշեց ՀՀԿ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ