19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 3, 2013

Կրկին փորձեք

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին. “Երբեմն տարակուսում ես որոշ կուսակցությունների քաղաքական վարքագիծը դիտարկելիս։ Ինչպես են մտածում, ինչով են մտածում, հասկանալի չէ։ Օրերս էլ պարզվեց, որ քաղաքականությունը որոշել են համեմել շանտաժով ու սպառնալիքով։ Շանտաժը հերոսություն չէ։ Սպառնալիքների լեզվով խոսողներին էլ, որպես կանոն, իրենց տեղը ցույց են տալիս։ Հետաքրքիր է, որ նման սպառնալիքներ […]

Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր.Զարուհի Փոստանջյան

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին. “Ռուսաստանի Դաշնության կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշեւիկյան սահման: Զավեշտ է, երբ Հայաստանի Հանրապետությունում դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Պուտինի այցը ներկայացնել իբրեւ պետական այց, այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը  նվիրաբերվել էր դրածոների կողմից: Փաստացի` […]

ՕԵԿ-ը դատի է տալիս ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթին

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց, որ իրենց կուսակցությունը միշտ արե է հնարավորը՝ ԶԼՄ-ների ազատության համար: Նա նկատեց, որ լրատվամիջոցները պետք է ապահովեն խոսքի ազատությունը ու հանրությանը մատուցեն բազմաբովանդակ տեղեկատվություն, սակայն դա պետք է անեն լրագրողական էթիկայի ու պրոֆեսինոլան նորմերի սահմաններում: Մարգարյանը նաև ասաց, որ իրենց շատ են քննադատել, սակայն […]

Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել հաշմանդմաների օրվա կապակցությամբ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ. “Սիրելի բարեկամներ, 1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը եւս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սեւեռելու եւ հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար: Երեւանի քաղաքապետարանն իր հերթին եւս փորձում է հետզհետե կյանքի […]

“Սեւ ուրբաթ 2013”. ԱՄՆ-ում մեկ դոլարով կարելի էր մեքենա գնել

ԱՄՆ-ում դեկտեմբերի 2-ին, “Սեւ ուրբաթ” են կազմակերպել: այս օրը մեծ զեղչեր են լինում: Համաձայն ավանդույթի` այդ օրը երեք օգտագործած են վաճառում` ընդամենը մեկ դոլարով: Մնացած մեքենաների համար եւս մեծ զեղչեր են գործում: ԱՄՆ-ում դեկտեմբերի 2-ին մեքենաների սրահները բացվում են առավոտյան 7-ից, սակայն հերթերը դրանց դռների դիմաց կուտակվում են շատ ավելի վաղ: այս տարի “Սեւ ուրբաթի” […]

8 ամսական տղային թողել են նախագահականի մոտ

Նախագահական նստավայրի մոտ իր 4 մանկահասակ երեխաների հետ նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանը` երեկ ՌԴ նախագահ` Վլադիմիր Պուտինի այցելության օրը,առավոտ` կանուխ բռնի տեղահանվել է նստացույցի վայրից: Այսօր Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Խուդոյանի կինը Հեղինեն պատմեց կատարվածը.”Իմ կրծքի 8 ամսական երեխուն թողել էին նախագահականի դիմաց: 2 ժամ իմ երեխուց տեղեկություն չունեյի: Ինձ ու ամուսնուս առանձին ավտոյով տարան: Երեք […]

Հերմինե Նաղդալյանը տեղը դրեց Զարուհուն

՛՛Ռուսաստանի դաշնության կայսրության նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա: Զավեշտ է, երբ ՀՀ դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Վ. Պուտինի այցը ներկայացնել իբրև պետական այց այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների կողմից՛՛,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ Պուտինի այցի նպատակը […]

Դա Ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից. Աղվան Վարդանյան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, 2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները: Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք […]

Բոլորը մտահոգ էին՝ երբ է վերջապես Պուտինը գնալու

ԱԺ ՛՛Ժառանգություն՛ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ի հայտարարությունների ժամին անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ու երեկ Երևանում տեղի ունեցած միջադեպերին, երբ շատ ակտիվիստներ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին:  ՛՛Հասարակության մեջ աներեւակայելի ատելություն սերմանվեց Վ.Վ. Պուտինի նկատմամբ: Իրավապահների գործողությունների արդյունքում մեր ռազմավարական գործընկերներն արժանացան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների սրտից բխած բառերի՛՛,-ասաց նա: Արզումանյանը շեշտեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի